Ով աղբանոցից է դուրս եկել՝ աղբանոց է քաշում, պալատից է դուրս եկել՝ պալատ է քաշում

Հրապարակը գրում է. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքին սատարեցին եւ կոչով հանդես եկան հարյուրից ավելի մտավորականներ, որոնցից մի քանիսը, մեր տեղեկությունների համաձայն, բավական ակտիվ են եղել նախընտրական փուլում, ինչով կարողացել՝ աջակցել են, եւ այսօր կայանալիք հանդիպմանը նրանք էլ են հրավիրված։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է կազմակերպել իր կողմնակիցների, իրենց ակտիվի հետ, որը կայանալու է Դավթաշենի Prime Hall սրահում։

 

Մենք տեղեկացանք, որ հրավիրվածների թվում են նաեւ գրողներ Գուրգեն Խանջյանը, Լեւոն Ջավախյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ ուրիշներ։ Այս անձինք, ի թիվս այլոց, Քոչարյանի կողքին էին, իսկ Ռազմիկ Դավոյանը նաեւ Ազատության հրապարակի բեմահարթակում էր։  

Ռ․ Դավոյանին մի քանի հարց ուղղեցինք ընտրությունների եւ դրա արդյունքների վերաբերյալ։ Նա ասաց․ «Հազար խելոք մարդ խոսել է, իմ ասելը բան չի փոխի։ Եթե ուզում ես ինչ-որ ձեւով ազդեցություն ունենալ հասարակության, մարդկանց վրա, ովքեր ընտրություն են կատարում, սա ուրիշ խնդիր է, փնտրիր ուղիներ, ճանապարհներ, որտեղ քո պայծառ միտքը լուսավոր արահետներ կբացի, թե չէ, եթե ես էլ նստեմ վերլուծություններ անեմ՝ անհեթեթություն է։ Ուժ հավաքեք։ Առանց վերլուծելու էլ բոլորին հայտնի է, թե ինչու, որովհետեւ թելադրանքներ կան, եւ մեր ժողովուրդը հասունացած չէ, ով որտեղից դուրս է եկել, ժողովրդի հսկա մի զանգված քաշում է այնտեղ․ աղբանոցի՞ց է դուրս եկել՝ աղբանոց է քաշում, պալատի՞ց է դուրս եկել՝ պալատ է քաշում»։

Ընտրություններից հետո շատերի մոտ ճամպրուկային տրամադրություններ են, այս հարցում Ռ․ Դավոյանը եւս կտրուկ է․ «Դե եկեք ես եւ դուք էլ կապենք ճամպրուկները, վերջանա գնա․․․ թարգը տվեք նման խոսակցությունները»։   

 

 

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am