Հայաստանի «ներքին գործերը» և Եվրոպական միությունը

Հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից արված հայտարարությունը  իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքին է արժանացել: Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին նշել էր. «Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»: Նա նաև խորհուր էր տվել բարեփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոփոխել նրա կազմը՝ ընդգրկելով քաղհասարակության ներկայացուցիչների: «Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպե՞ս կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց», – նշել էր ԵՄ դեպսանը: Դեսպանը նաև խոսել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ՀՀԿ-ի պատասխանը ԵՄ դեսպանին պատասխանել էին երկու բարձրաստիճան հանրապետականներ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը: Ըստ Դավիթ Հարությունյանի խոսքերի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պե՞տք է փոխվի, թե՞ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, որը որոշվում է Ազգային ժողովում»: Ըստ նրա՝ Սվիտալսկու հայտարարությունը «որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով»: Գրեթե նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ ԵՄ դեսպանը մատնանշեր դրական բարեփոխումները և ոչ թե «գնահատականներ հնչեցներ  մեր  ներքաղաքական կյանքի վերաբերյալ»: Ինչո՞ւ ԵՄ-ն Հայկական իշխանությունների պատասխանը ԵՄ դեսպանի քննադատությանը ուշագրավ են երկու հիմնական պատճառով: Առաջին հերթին հետաքրքիր է, որ միայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտարարությամբ հանդես գալիս՝ փորձելով քննադատել ԵՄ դեսպանին: Սա բնականաբար պայմանավորված է նրանով, որ Պյոտր Սվիտալսկին, ով ըստ ամենայնի հոգնել է իր ներկայացրած միության կողմից ՀՀ ժողովրդավարական իստիտուտների, այդ թվում ընտրությունների բարեփոխմանն ուղղված ահռելի գումարների տրամադրման աննպատակ վատնումից և քննադատել է իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահելու նպատակով ընտրական օրենսգիրքը փոփոխելու հանգամանքը: Բնականաբար, եթե ԵՄ դեսպանի քննադատությունը ուղղված լիներ որևէ այլ կուսակցության դեմ, ապա ՀՀԿ-ի կողմից դա ներքաղաքական կյանքին միջամտություն չէր համարվի: Ավելին՝ երբ, օրինակ, ռուս քաղաքական գործիչներն առաջարկում են Հայաստանում ռուսերենը դարձնել պետական լեզու կամ ընդունել քաղհասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրական կարգավորումներ, ոչ մի նախարար կամ ԱԺ պաշտոնյա երբևէ դա չի որակավորում որպես միջամտություն ներքաղաքական կյանքին: Երկրորդ պատճառը դա ԵՄ-Հայաստան և ընդհանրապես Եվրամիություն-երրորդ երկրներ հարաբերությունների ֆորմատն է: Ոչ անդամ հարևան երկրների հետ իր հարաբերությունները սովորաբար ԵՄ-ն կառուցում է այդ երկրների ներսում բարեփոխումների ուղղությամբ ջանք ներդնելով: Բարեփոխումները նպատակ ունեն այս երկրները դարձնել հնարավորինս ավելի ժողովրդավար և տնտեսապես զարգացած, որպեսզի ԵՄ-հարևան երկրներ փոխհարաբերություններն ու առևտուրը հիմնված լինեն փոխադարձ վստահության, փոխօգնության և անվտանգության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքերի վրա: Մասնավորապես, 2017 ԱԺ ընտրությունները անց կացնելու համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 7 մլն եվրո: Ավելին՝ քանի որ ԵՄ-ն ֆինանսավորում է ժողովրդավարական բարեփոխումները, իսկ հայկական կողմը պատրաստակամորեն ընդունում է հսկայական գումարները (իսկ հնարավորության դեպքում նաև խնդրում ավելին) հետևաբար պետք է պատրաստ լինի նաև ֆինանսավորողի քննադատությանը, եթե գումարները իրական նպատակին չեն հասնում: Հետևաբար կամ պետք է այդ գումարները չվերցնել, կամ վերցնելուց հետո չմոռանալ, որ վերցրել ես: Հ.Գ. Հարկ է նաև նկատել, որ վերջին տարիներին ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցերը դադարել են լինել զուտ պետությունների ներքին գործեր: Ի վերջո, որևէ մեկը չի զարմանում, երբ միջազգային հանրությունը քննդատում է, օրինակ, Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վատթարացող վիճակը: Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am