«Սասնա ծռեր»-ի երկու գործերը պետք է միավորվեն. պաշտպան

Սասնա ծռերի դեմ հարուցված երկու գործերը նույն՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մակագրելը փաստաբանները պատահականություն չեն համարում: «Կոնկրետ այս դեպքում անկհայտ էր, որ դա համակարգչի գործ չէր: Միանշանակ մարդկային գործոն կար, միջամտություն կար», - «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Իսկ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ավելացնում է. «Լավ էլ պատահականության արդյունք չէ, քանի որ 14 հոգու գործն այսպես ասած մակագրված է մի դատավորի, ենթադրվում էր, որ երկրորդն էլ նույն դատավորին պետք է մակագրվեր»: Լիպարիտ Սիմոնյանը համոզված է, որ այս գործերը պետք է միավորվեն ու քննվեն մեկ վարույթում, քանի որ վերաբերում են նույն իրադարձությանը: «Նույն տուժողը երկու անգամ հարցաքննվելու է, նույն վկան երկու անգամ հարցաքննվելու է եւ 14 հոգու նկատմամբ կայացված դատական ակտը ըստ էության ազդելու է մյուս 18-ի վերաբերյալ կայացվելիք դատական ակտի վրա»: «Սասնա ծռերի» 14 անդամի գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ հունիսի 8-ին։ Սակայն չմեկնարկած՝ դատավորը այն հետաձգեց, քանի որ դահլիճում աղմուկ էր։ «Ակնհայտ էր, որ դատավորը դատական նիստն որպես այդպիսին չբացեց, թեեւ որքանով հասկացանք հետագայում նիստն ավարտել էր, այսինքն չբացած ավարտել էր»,- հիշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ Սասնա ծռերի 14 անդամների գործով առաջին դատական նիստը տեղի էր ունենում փոքր դահլիճում, նույնիսկ պաշտպաններին ներս չէին թողել՝ պատճառաբանելով, որ տեղ չկա: Պաշտպանները հայտարարեցին՝ դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձի գործ քննելու համար: Հենց այդ էր դարձել աղմուկի պատճառը։ Հաջորդ նիստն արդեն կկայանա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում ։ Հայտարարությունից 7 օր անց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է արտագնա կարգով դատական նիստն անցկացնել այլ դատարանում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am