Դանակահարություն Գերմանիայում. կան զոհեր
Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երեք մարդ, ևս 15-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ՝ փոխանցում է The Sun պարբերականը:
Ժամանած ոստիկանները կրակել են ոճրագործի ոտքին ու ձերբակալել նրան:
Դեպքի հանգամանքները ճշտվում են:
