Խղճի գերիները՝ ըննդեմ նոր թղթի ստորագրման սպառնալիքի

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Հաջիևը շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրեական գործով երկրորդ դատական նիստում հայտարարել է, որ եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բաքուն նրանց մեղադրում է ահաբեկչության ու այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հայ ռազմագերիները իբր ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել՝ ստեղծելով անօրինական զինված խմբեր, և անցյալ տարի նոյեմբերի 26-27-ը անօրինական կերպով հատել են Ադրբեջանի պետական սահմանն ու հաստատվել  Հադրութի շրջանում։ Հայ գերիներին Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչական գործողությունների իրականացման, առանձին անձանց վրա հարձակումների, պայթյունների, հրդեհների ու ահաբեկչական այլ գործողություններ իրականացնելու մեջ։

Նշենք, որ 14 շիրակցի գերիների առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 16-ին։ 13 գերիների մի խմբի դատավարությունն էլ տեղի էր ունեցել հունիսի 21-ին, ևս 13-ինը՝ հունիսի 22-ին։ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։ Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։

Նրանցից որոշներն այս ընթացքում վերադարձվել են հայրենիք, սակայն մի մասը դեռ Բաքվում են։ Դատավարության ժամանակ գերեվարված Վլադիմիր Հակոբյանը, որին իր ծառայակիցների հետ ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին Հայաստան վերադարձնել։
ՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու եւ նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

Սա այն դեպքն է, որբ պետությունը պարտավոր է բոլոր հնրավոր տարբերակներով համագործակցել հայ փաստաբանական մտքի հետ՝ օգնելու Բաքվում դատվող մեր տղաներին։ Ընդ որում, կարելի է անգամ փաստաբաններ ապահավել երրորդ երկրի կողմից, որոնք պատրաստ են աջակցել Ադրբեջանում դատվող մեր խեղճ դատապարտայլներին։ Մյուս կարևոր խնդիրը՝ օրվա իշխանությունն իրավունք չունի որևէ թուղթ ստորագրել, քանի դեռ գերիները վերադարձված չեն։ Արդեն իսկ, դատելով Կրեմլից և Բաքվից եկող քաղաքական մեսիջներից, առաջիկայում Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվելու է հայտնի թութղը, որի գոյության մասին առաջինը հայտարարեց Միքայել Մինասյանը, ինչը հետագայում չհերքեց նաև Փաշինյանը՝ այն անվանելով շատ <<հայանպաստ>>։ Այս հայանպաստ թողթի բովանդակությունն առ այսօր պաշտոնապես հրապարակված չէ։ Փոխարենը այն օր առաջ վավերացնելու հարցում խիստ շահագրգիռ է Ալիևը՝ Էրդողանի հետ միասին։

Կրեմլը նույնպես Փաշինյանին հղված հետընտրական շնորհավորանքում առաջինը շեշտել էր նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված փասթաղթի ամբողջական վավերացումը։ Խոսքն ըստ էության Զանգեզուրի միջանցքի և սահմանների ճշգրտման մասին է։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Երևանին կստիպեն նաև ճանաչել սովետական Ադրբեջանի սահմանները՝ այդպիսով լուծելով նաև Արցախի հարցը։
Օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի պարտավոր է ցուցաբերել քաղաքական և դիվանագիտական խելամտություն՝ որևէ նոր փաստաթղթի շուրջ բանակցելու գլխավոր նախապայման դիտելով գերիների վերադարձի հարցը։
Հերթական թղթի ստորագրումը՝ առանց գերիների վերադարձի, աններելի կլինի․ սա պետք է լինի համահայկական միասնական պահանջ, որին, համհայկական ջանքերով պետք է միանան նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար կառույցները։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 631 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am