Թուրքիայում Ռուսաստանի դեսպան է նշանակվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Է նշանակվել Ալեքսեյ Երխովը: Երխովը Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի փոխարեն, որն սպանվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Ալեքսեյ Երխովը գլխավորում Էր ՌԴ ԱԳ նախարարության Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
