Հռոմի պապն իր կարծիքն ունի Թրամփի՝ քրիստոնյա լինելու մասին
Մեքսիկայից Հռոմ վերադառնալիս Ֆրանցիսկոս Պապն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին` փախստականների հարցում վերջինիս որոշ տեսակետների առնչությամբ: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Հռոմի պապը ձեռնպահ է մնացել ամերիկացի կաթոլիկներին խորհուրդ տալուց` քվեարկե՞լ Թրամփի օգտին, թե՞ ոչ: Պատասխանելով լրագրողների հացերին` Պապը մեջբերել է միլիարդատիրոջ որոշ արտահայտություններ, հատկապես` ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցելու խոստման մասին: «Մարդն, ով մտածում է որտեղ պատահի պատ կառուցել և ոչ թե կամուրջներ, քրիստոնյա չէ», - ասել է Ֆրանցիսկոս Պապը:
