Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կիսամերկ տղամարդը հայհոյել է ուղևորներին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է մի տղամարդ, որը տերմինալով քայլել է առանց վերնաշապիկի և անպատշաճ բառերով վիրավորել է ուղևորներին, տեղեկացնում է LifeNews-ը: Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Պարզվել է, որ ձերբակալվածը Մոսկվայի 30-ամյա բնակիչ է և եղել է ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել: Նրան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել, ինչից հետո ազատ են արձակել։
