Թուրքիայում 730 զինծառայող սննդային թունավորում է ստացել
Hurriyet-ը գրում է,որ Թուրքիայի արևմտյան Մանիսա շրջանում հետևակային բրիգադից 731 զինծառայող է հոսպիտալացվել ծանր սննդային թունավորման հետևանքով, որոնց առաջին ախտանիշները սկսել են երևալ հունիսի 17-ին: Այդ օրը հաղորդվում էր 69 թունավորված զինծառայողների մասին: Զորամասից սննդի նմուշներ են ուղարկվել փորձաքննության: Կա 21 կալանավորված: Նույն զորամասից սննդային թունավորման հետևանքով նաև մայիսին էր մի քանի հարյուր զինծառայող հիվանդանոց տեղափոխվել:
