ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կժամանեն Բաքու
RIA Novosti-ն փոխանցում է,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կժամանեն Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կժամանեն Բաքու։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման կողմնակից»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Հաջիևը: «համանախագահների ծրագրված այցի նախաշեմին շփման գծում իրավիճակը սրելով՝ Հայաստանը փորձում է խոչընդոտել առարկայական բանակցությունների ճանապարհով հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,հավելել է նա:
