Մակրոնի կուսակցության հաղթանակը՝ուժեղ Եվրոպայի մաս լինելու երկրի ձգտման մասին է
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը իր թվիթերյան էջում շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում նրա գլխավորած «Առա՛ջ, հանրապետություն» շարժման հաղթանակի կապակցությամբ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այդ հաղթանակը խոսում է ուժեղ Եվրոպայի մաս լինելու երկրի ձգտման մասին։ «Շնորհավորանքներս Էմանուել Մակրոնին։ Թարմացված Ազգային ժողովը մարմնավորում է միանգամայն նոր Ֆրանսիա՝ ԵՄ մաս լինելու իր կոշտ վճռականությամբ»,-ասվում է Յունկերի հայտարարությունում։
