Լե Պենն ընտրվեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
RIA Novosti-ն փոխանցում է ,որ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը տեղ է ստացել Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ), թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Էնեն-Բոմոն քաղաքի քաղաքապետ, կուսակցության փոխնախագահ Ստիվ Բրիուան:Ընտրությանը մասնակցած քաղաքացիների 67 տոկոսը կողմ է քվեարկել Լե Պենի թեկնածությանը,հայտնել է նա: Նշենք, որ Լե Պենն առաջին անգամ է դառնում Ազգային ժողովի պատգամավոր։
