Մակրոնի շարժումը հաղթում է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի La République en marche («Հառաջ, Հանրապետություն») կուսակցությունը առաջատարն է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում եւ ստանալու է Ազգային ժողովի մանդատների մեծ մասը։ Exit poll-ի տվյալներով՝ Մակրոնն իր դաշնակցի՝ «Դեմոկրատական շարժման» հետ կստանա մոտ 400 տեղ։ Հանրապետականները կստանան 125 տեղ, սոցիալիստները՝ 49։ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն առաջին անգամ ներառվել է ստորին պալատի կազմ։ Նրա կուսակցությունը խորհրդարանում կստանա ընդամենը 4-8 տեղ։
