Անտառային հրդեհներ Պորտուգալիայում.կա 62 զոհ
AFP-ն փոխանցում է,որ Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 62 մարդու,կան բազմաթիվ տուժածներ: Մարդիկ հիմնականում զոհվել են ավտոմեքենաներում՝ ճանապարհներից մեկում հայտնվելով կրակի թակարդում: Հրդեհները, որոնք դեռ չի հաջողվում վերահսկել, արդեն համարվում են վերջին տաս տարում Պորտուգալիայում ամենամահացու անտառային հրդեհները: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
