Ուղղաթիռի կործանման րոպեները. տեսանյութ
Bell 206 մասնավոր ուղղաթիռը, որում եղել է 5 մարդ, կոշտ վայրէջք է կատարել և սուզվել ծովը՝ Հավայան Օահու կղզում գտվող ամերիկյան ռազմածովային ուժերի բազայից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների աչքի առաջ։ Անկման պահն ականատեսները տեսանկարահանել են։ Ուղղաթիռում գտնված անձանց փրկել են դեպքի ականատեսները։ Տուժածներից մեկը՝ 16-ամյա մի դեռահաս, ծանր վիճակով հոսպիտալացվել է, ևս երկու անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Ուղղաթիռը պատկանել է ավիաընկերության, որը ուղղաթիռային էքսկուրսիաներ է կազմակերպում Օահու կղզի։
