Բանակից թռած «իդիոտը»

 


Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուրադ Աղաջանյանը, որը ՔՊ ցուցակով պատգամավորության թեկնածու է, հեղափոխական թավշիստներին հատուկ մեծամտությամբ հերթական գրառումն էր կատարել՝ վիրավորելով Հայաստան դաշինքին և երկրորդ նախագահին սատարող մտավորականներին ։
««Ինտելեկտուալ» ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»,- ՖԲ իր էջում գրել է նա։
Ընդ որում Աղաջանյանն այս գրառումը կատարել է Հանարապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ հայհոյանքներին և ատելության խոսքին վերջ տալու և քաղաքական բոլոր բևեռներին համերաշխության ձեռք մեկնելու մասին հայտարարությունից ժամեր անց։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սույն ոչ ինտելեկտուալ «ապուշը», Դոստոեվսկու բառերով՝ «իդիոտը», իր ղեկավարի հրապարակային կոչը գոնե ձևի համար, գոնե մեկ կամ երկու օրով անգամ չի հարգում։
Պատճառներն անշուշտ խորքային են և ուղղակիորեն կապված են սույն «ապուշի», պետական կառավարման համակարգի հետ անհամատեղելիությունից։ Հարկատուներիս վճարած հարկերով պաշտոն ստացած այս նախկին դիջեյը, չգիտի, որ քաղաքական այլ կարծիք ունեցողների հանդեպ կրթված մարդիկ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում։ Իսկ ինտելիգենտները սխալների համար նաև ներողություն խնցդրել գիտեն։ Աղաջանյանը ոչ մեկն է արել, ոչ էլ մյուսը։
Եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքական հաստատակամություն և սկզբունքայնություն ունենա, հենց միայն այս գրառման համար Էդուրադ Աղաջանյանին կպատժի ՝զրկելով նրան ինչպես մանդատից, այնպես էլ որևէ պաշտոն ստանալու հնարավորությունից։ Թող գնա դիջեյ աշխատի, որովհետև կառավարումն ու քաղաքականությունը իր խելքի բանը չեն, պետական ապարատն էլ «Զիգզագ» խանութի մասնաճյուղ չէ։
Ի դեպ, շարքային դիջեյից Վարչապետի աշխատակազմի ղեկավար դարձած Աղաջանյանի կենսագրության ինտելեկտուալ փուլը բավականին մութ ու ինտրիգային է։ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու հարցումների պաշտոնական պատասխաններն այս մասով հիշարժան են։
Yerkir.am-ը 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հրապարակումներից մեկում  ներկայացրել է պաշտոնական հարցման պատասխանները՝ ստացված ՀՀ կառավարության աշխատակազմից, ԿԳՄՍՆ-ից և ՊՆ-ից։ Դրանք առնչվում են Աղաջանյանի արտասահմանյան կրթությանը և բանակի զորակոչից ազատվելուն։Ստացված պատասխանները բավականին ուշագրավ են:
 
«Վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցադրումներից որևէ մեկի մասով չի տրամադրել տեղեկություններ՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն են պարունակում, և տվյալ դեպքում չկա Էդ. Աղաջանյանի գրավոր համաձայնությունը: Ի դեպ, աշխատակազմը լիովին իրավացի է. մեր խնդիրն է բացահայտել Էդ. Աղաջանյանի կենսագրության մութ և կասկածելի դրվագները, որոնք թաքցվել են հասարակությունից:
Խիստ ուշագրավ է ԿԳՄՍՆ-ի պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին ՀՀ կառավարությունը 2008 թ. փետրվարի 7-ի N 129-Ն որոշմամբ տրամադրել է տարկետում՝ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը: Սրանով, փաստորեն, լիովին հաստատվեց հարցապնդումներում արված մեր ենթադրությունը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանը տարկետում է ստացել և սովորել 2008-2012 թ.: 2006-2008 թթ. Էդ. Աղաջանյանին տարկետում տալու մասին ոչ մի խոսք չկա ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանի մեջ:
Ուշագրավությամբ չի զիջում նաև ՀՀ ՊՆ-ի գրավոր պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին, ոչ ավելի, ոչ պակաս, տարկետման իրավունք է տրվել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին: Նախարարության հաղորդած մանրամասներից պարզվում է, որ 2006 թ. աշնանային զորակոչին Էդ. Աղաջանյանին, որպես բուհի ուսանող, տարկետման իրավունք է տրվել մինչև 2009 թ. ամառային զորակոչը, ապա 07.02.2008 թ. ՀՀ Կառավարության թիվ 129 որոշմամբ տրվել է տարկետում մինչև 15.06.2012 թ.: Նույն թվականի ամառային զորակոչի ընթացքում Էդ. Աղաջանյանին արդեն 3-րդ անգամ է տրվել տարկետման իրավունք՝ մինչ 2015 թ. ամառային զորակոչը, որից հետո նա 09.07.2015 թ. հաշվառվել է ՀՀ ԶՈւ պահեստազորում:
Պետական գերատեսչությունների պատասխաններն ավելացրին հարցադրումների թիվը: Այսպես.
1. Ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2006-2008 թթ., որը, ըստ ենթադրության, կիսատ է թողել (տարկետումը տրված էր մինչև 2009 թվականը. ուսումնառությունը, հավանաբար, տևելու էր 3 տարի) և 2008-ից ուսումը շարունակել այլ բուհում: Ինչո՞ւ այս մասին տեղեկություն չի նշված նրա կենսագրականում:
2. Արդյո՞ք 2012-2016 թթ. (4 տարի) Էդ. Աղաջանյանը սովորել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրայում: 4 տարի մագիստրատուրա՞: Չափազանց կասկածելի է, եթե ոչ՝ անհնար: Մեր հարցապնդումը կրկնում ենք՝ ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2012-ից առնվազն 2014 թվականներին, ինչի համար է նրան մինչ 2015 թվականը տրվել տարկետում՝ արդեն երրորդ անգամ:
Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ, տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից»,- գրել է Yerkir.am-ը:

Լրացուցիչ նշենք, որ Մոնակոյի միջազգային համալսարանը, որտեղ, ըստ իր ներկայացրած կենսագրության, սովորել է Աղաջանյանը,  միջազգային վարկանշային բուհական սանդղակներից որևէ մեկում ներառված չէ։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 8358 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am