Ո՞ւմ ուսերին դրվեց կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների պատասխանատվությունն ու մեղավորությունը

Փաստը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս:


Որովհետև ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը, իսկ նշյալ «54 տոկոսը» հենց այդ հիսուն տոկոսից է: Եթե դրան գումարում ենք, որ այս ընտրություններն արդեն որակվել են որպես Հայաստանի պատմության մեջ ամենավիճահարույցը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահել է մեր քաղաքացիների մոտ 20-25 տոկոսի քվեով: Այդուամենայնիվ, անկախ վերը նշված հանգամանքներից, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրել, որ, նույնիսկ հավանական ընտրախախտումները չհաշված, մոտ 500-600 հազար ՀՀ քաղաքացի քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օգտին, անկախ նրանից՝ դա արել են ստիպված, հարկադրված, թե ի սրտե:

Այսինքն, այդ մարդիկ պատրաստ էին Փաշինյանի հետ կիսել խայտառակ պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի մի մեծ հատվածի կորստի, անվտանգության խարխլման մեղքն ու պատասխանատվությունը: Եվ նույնիսկ այդ պարագայում հանրությանը որակումներ տալը լավագույն ճանապարհը չէ: Ու դա վերաբերում է բոլոր կողմերին: Մենք այլ ժողովուրդ չունենք, լավ թե վատ, սա մենք ենք՝ տարբեր շերտերով, մտավոր տարբեր ունակություններով, տարբեր պատկերացումներով, իրականության տարբեր ընկալումներով: Պարզապես հարկավոր է եզրակացություններ անել ու ճիշտ աշխատել հանրության հետ՝ նրա մի հատվածին «նիկոլիզմի» մակարդակից փրկելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1101 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am