Ավտոբուսի վթարի դեպքի առնչությամբ ձերբակալվել է վարորդը
«Vesti.ru»-ն գրում է, որ ձերբակալվել է Ռոստովի մարզում վթարի ենթարկված «ՊԱԶ»-ի վարորդը: Վթարի հետևանքով 4 մարդ մահացել էր, 30-ը՝ վիրավորվել: Ըստ նախնական տվյալների «ՊԱԶ»-ի 56-ամյա վարորդը ճանապարհը չի զիջել մյուս ավտոբուսին: Հարուցվել է քրեական գործ: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 16-ի կեսօրին:
