ԱՄՆ-ն չգիտի, թե ով է Անկարայում ահաբեկչություն կատարել
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն տեղեկություններ չունի Անկարայի ահաբեկչության մեղավորների մասին, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Մենք դեռ չենք կարող հաստատել կամ մերժել տեղեկությունն այն մասին, թե ով է պատասխանատու դրա համար»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ` ավելացնելով, որ ԱՄՆ-ի համար դա դեռևս «բաց հարց» է: Այդ ձևով նա մեկնաբանել է թուրքական իշխանությունների հայտարարությունը, որոնք ահաբեկչության մեջ մեղադրում են Սիրիայի քրդերին: ԱՄՆ նախագահի խորհրդականի անվտանգության գծով տեղակալ Բեն Ռոդսը նշել է, որ «մեր կառավարությունը չի որոշել, թե ում պետք է համարել պատասխանատու» Անկարայի ահաբեկչության համար: «Սակայն, մենք կշփվենք թուրքերի հետ այդ հարցով»,- ավելացրել է նա:
