Նոր կարգ` երիտասարդների համար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է, որ հանրապետության տարածքում 14-35 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ անցնի հոգևոր-բարոյական անձնագրավորում: Այդ մասին ասվում է Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի կայքում: «Տվյալ միջոցառումները նպատակուղղված են ճիշտ ժամանակին: Հոգևոր-բարոյական դաստիարակությունը երիտասարդության, չեչեն ժողովրդի մշակույթի հիման վրա նրանց ամրապնդման հիմնաքար է դառնում: Այսօր երիտասարդները ենթարկվում են ծայրահեղական խմբավորումների հարձակմանը, որոնք փորձում են կեղծ գաղափարներով քննադատել նրանց գիտակցությունը: Այդ պատճառով էլ, չկորցնելով թանկարժեք ժամանակը մենք պետք է արմատախիլ անենք ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումները: Այդպիսին է իշխանության բոլոր ճյուղերի և հանրապետության հասարակության խնդիրը»,- ասել է պատգամավոր Ադամ Մալիկովը:
