Միջերկրական ծովում 2500 ներգաղթյալի են փրկել
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, Իտալական առափնյա ծառայության տվյալներով` Միջերկրական ծովում ուրբաթ գիշերն ավելի քան 2500 փախստական է փրկվել,նրանց մեծամասնությունը գտնվել են այնպիսի նավակներում, որոնցով անհնար կլիներ ինքուրույն կտրել-անցնել ծովը: Օրվա ընթացքում 18 փրկարարական գործողություն է կատարվել, որոնք շարունակվել են նաև գիշերը: «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպությունն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ երեկոյան իրենց վախեցած մարդկանցով լի ռետինե նավակ են հայտնաբերել: Իտալացի փրկարարներից բացի մարդկանց որոնումներով զբաղվում են Frontex արտաքին սահմանների հսկողության եվրոպական գործակալությունն ու իտալացի զինվորական նավաստիները:
