Կոռուպցիա բառը, երևույթն ընդհանրապես բնորոշվում կամ դրսևորվում է երկու հիմնական հատկանիշներով՝ կաշառքով և հովանավորչությամբ։ Նիկոլ Փաշինյանի քարոզչական ողջ հռետորաբանությունը 2018 թվականից առ այսօր կառուցվել է կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգի վրա։ Փաշինյանը կարողացել է ձևավորել հանրային միֆ, թե իբր ինքը չի հանդուրժում ոչ կաշառք, ոչ էլ կոռուպցիա։ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյաննը քարոզարշավի վերջին օրը պայթեցրել է այս միֆը՝ ներկայացնելով աներևակայելի սկանդալային պատմություններ Փաշինյանի կոռումպացվախության մասին։ <<Կոռուպցիան ամենախորն արմատները գցել է հենց այս իշխանությունների օրոք>>,- հայտարարել է Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը 168․ամ-ի հետ զրույցում պատմել է է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել սեփական թիմակիցներին, կոտրել նրանց ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրությունների մասին ու դոսյեներ հավաքել նրանց դեմ։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքը զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր։ Փաշինյանը հրահանգել է գործին ընթացք չտալ: ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն նա կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխարեն հրահանգել է դոսյե հավաքելով թիմակցի դեմ:
Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ Փաշինյանը քաղաքական հետապնդում է իրականացրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դեմ․ <<Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարությանս ընթացքում ինձ ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրանց մասին, քրեական հետապնդումներ իրականացնել>>,- պատմել է նա: Բայց սա դեռ ամբողջը չէ։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ, որն ի պաշտոնե իրականացրել է ինքը, որպես ԱԱԾ պետ։ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հանդիպումներն եղել են ամիսը մեկ-երկու անգամ։ <<Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա /Փաշինյանը-խմբ․/ ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը>>,- պատմել է Արթուր Վանեցյանը։ <<Հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը չկանգնեցնելը Փաշինյանի համար թիվ 1 նպատակ է ունեցել՝ պահել իր իշխանությունը: Էս մարդը չարիք է, էս մարդը պետք է գնա… չեմ պատկերացնում՝ ո՞նց է էս մարդը քնում, երբ Էրդողանն ու Ալիևը պարում են Շուշիում: Վստահ եմ՝ հունիսի 20-ի գիշերն այս կապիտուլյանտը մուրճը ձեռքին Ֆեյսբուքով լայվ է մտնելու ու կոչ անի փողոց դուրս գալ. Չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում>>,- հայտարարել է Վանեցյանը: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ից հետո պետք է բացատրություն տա, թե ինչ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը իրեն։ Ըստ ամենայնի՝ ծրարով փոխանցումն արվել է Ալիևի կողմից։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը