Հոգեվարքի վերջին խռխռոցում

Հեղափոխությունից առաջ մեզ թվում էր, թե Հայաստանում ձեւավորվել է քաղաքացիական գիտակից հասարակություն, իրավապաշտպան ՀԿ-ների կայուն համակարգ, ու անզիջում պայքար է ընթանում իշխանության դեմ՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության:
Մենք հիշում էին, թե ինչպես էին դանիելիոաննիսյանները, արթուրսաքունցները, լեւոնբարսեղյանները, Թրանսփարենսի Ինթերնեյշընլի եւ այլ ՀԿ-ների իրավապաշտպանները գիշեր-ցերել պայքարում ցանկացած հարցի համար՝ սկսած մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, թանկացումների, ԶԼՄ-ների դեմ իշխանությունների ճնշումների, քաղաքական գործիչների հայտարարությունների, Ապրիլյան պատերազմում իշխանությունների ձախողումների եւ առհասարակ ամեն, ամեն բանի համար: Հայտնի խոսք կա՝ արդուկն էլ միացնում էիր, լսվում էր որեւէ իրավապաշտպանի դատապարտումն ու քննադատությունը:

2018-ին փոխվեց ՀԿ դաշտի դասավորվածությունը, մի մեծ հատվածը դարձավ իշխանության կցորդը՝ ապացուցելով, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված եւ պատեհապաշտ:
Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված իրավախախտումների նկատմամբ դրսևորում է երկակի մոտեցում, դարձել է իշխանությունների շահերի պաշտպանը:
Իրավապաշտպանները լուռ էին, երբ պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ճնշում էր գործադրվում Սահմանադրական դատարանի նկատմամբ, կամ առհասարակ՝ դատավորների նկատմամբ՝ իշխանություններին հաճո որոշումներ ստանալու համար, լուռ էին, երբ շրջափակվում էին դատարանների մուտքերը, լուռ էին, երբ ՀՀ քաղաքացուն սպառնում էին փռել ասֆալտին, ծեփել պատերին, չէին խոսում,

Բայց ով կսպասեր, որ նրանք այդ լռության ուխտը չեն խախտի անգամ պատերազմից հետո: Ով կմտածեր, որ Հայաստանը կունենա մի իշխանություն, ով թշնամուն կհանձնի Արցախի 75 տոկոս, տաս հազարից ավելի զոհված ու խեղված ճակատագրերով սերունդներ կփոխանցի, բայց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կշարունակի գերեզմանային լռությունը:
Իրավապաշտպանի անվան տակ հանդես եկողները, հաշված բացառությամբ, նույնիս ձայն չհանեցին , երբ հրապարակվեց պարկերով գետնին թափված մեր զինվորների լուսանկարները:
Հիմա, երբ Հայաստանում ինչպես երբեւէ աննախադեպ քարոզարշավ է ընթանում՝ ատելության մթնոլորտը հասել է իր պիկին, երբ քաղաքական բանավեճի լեզուն տեղի է տվել փողոցային լեքսիկոնին, իսկ պետության ղեկավարի պաշտոնակատարը մուրճով շրջիկ կրկես է խաղում ու սպառնում քաղաքացիական ու քաղաքական վենդետաներով, քաղաքացիական հասարակությունը կրկին լուռ է: Սա Սերժի ժամանակների Հայաստանը չէ, ուր Դանիել Իոաննիսյանը զանգում էր դպրոցի տնօրեններին եւ ՀՀԿ-ի անունից կորզում, թե ով ինչքան ձայն է ապահովելու իրենց համար: Հիմա էլ ակտուալ չէ վարչական ռեսուրսի կիրառման հարցը՝ ով ինչքան ուզում է, թող խփի: Այս ինստիտուտը դարձել է ամորֆ մարմին եւ իշխանության պես միգուցե հոգեվարքի խռխռոցների մեջ է:

Անի Սահակյան

դիտվել է 2834 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am