Իրանի խորհրդարանը քայլեր կձեռնակի ընդդեմ ԱՄՆ Սենատի
Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ Սենատի որոշման: Այս մասին հաղորդում է RIA Novosi-ին: ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կամալ Դեհքան Ֆիրուզ Աբադին նշել է, որ նախագիծը պատրաստվել է իրենց հանձնաժողովի և Մեջլիսի հետազոտական կենտրոնի կողմից:
