Պատրաստվում ե՞ն մեղմել ՌԴ նկատմամբ դիրքորոշումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին հերքել է, թե պատրաստվում են մեղմել Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշումը: Ուկրաինական «Նոր ժամանակներ» ամսագրին տված հարցազրույցում Ջուլիանին ընդգծել է, որ մարդկանց մոտ նման տպավորություն կարող էր ստեղծվել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններից: «Դառնալով նախագահ՝ Թրամփն ավելի շատ է խորացել միջազգային հարաբերությունների էության մեջ: Որպես օրինակ կարող եմ բերել Սիրիան: Նա հրամայեց ռմբակոծել սիրիական ռազմական բազան, և հասկանալի է, որ իր գործողություններում նա ԱՄն-ի շահերն ավելի բարձր է դասում Ռուսաստանի շահերից»,- ասել է Ջուլիանին:
