Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազը Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ է հաղորդում ներկայացրել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Պատերազմի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված, Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը եւ Շուշի քաղաքը»:

Նման եզրահանգման է եկել դատախազի ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող, Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Հակոբ Մարտիրոսյանը։ Նա պատերազմից հետո արդեն մի քանի ամիս զբաղված է եղել մինչպատերազմական եւ պատերազմական իրադարձություններն ուսումնասիրելով եւ դրանց հիման վրա եզրակացրել է, որ Փաշինյանը կատարել է առերեւույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, եւ նրա նկատմամբ պետք է գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 299-րդ եւ իրավասությունների գերազանցման հոդվածներով։ Այդ ուսումնասիրությունները՝ որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու առիթը դարձել են Փաշինյանի՝ օրերս հնչեցրած սպառնալիքները՝ քաղաքացիական պատերազմ, վենդետա, ինչպես Մարտիրոսյանն է ասում՝ արյան վրեժ լուծելու մասին։ Նա՝ որպես փորձառու դատախազ, կարծում է, որ Գլխավոր դատախազությունն իր դիմումին ընթացք կտա, որովհետեւ փաստարկներն ամուր իրավական հենքի վրա են կառուցված։

դիտվել է 2718 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am