Մահացել է Վանուատուի նախագահը
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը այսօր մահացել է 67 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով: Լոնսդեյլը մահացել է Վանուատույի մայրաքաղաք Պորտ-Վիլեի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափախել են այն բանից հետո, երբ վատացել է ինքնազգացողությունը: Ըստ այդ երկրի օրենքի՝ նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի անդամների և տարածքային կառավարությունների համանախագահների կողմից երեք շաբաթվա ընթացքում:
