«Ժամանակ». Երկրորդ ուժի խնդիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փաստորեն հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության: Արմեն Ռուստամյանը հաստատել է նաեւ, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատեւ համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաեւ հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձեւավորում, եւ երեւի թե ներկայումս անհամաձայնությունները վերաբերում են մանդատների հարաբերակցությանը: Այսինքն՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ըստ էության բաժանում են առաջին եւ երկրորդ տեղերը: Այստեղ, սակայն, առաջանում է հետաքրքրական իրավիճակ: Մասնավորաբար, ՀՅԴ-ն իր ձայների քանակով լինելու է երկրո՞րդը, թե՞ կարող է լինել ավելի ներքեւ, բայց ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ պայմանավորվածության արդյունքում լինել իշխանություն: Այսինքն՝ առկա իրավիճակում դժվար է միանշանակ պնդել, որ ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն լինելու է երկրորդ ներկայացված ուժը: Իհարկե, սրան զուգահեռ անշուշտ առկա է հարցը՝ իսկ ով կարող է հավակնել երկրորդ տեղին, երբ քաղաքական դաշտում որեւէ կերպ ընդգծված ընդդիմադիր առաջատար ուժ գոյություն չունի, չկա նաեւ ոչ իշխանական ուժ: Մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են լիբերալ դաշտի համախմբման մասին: Կարո՞ղ է արդյոք այստեղ ձեւավորվել դաշինք եւ այդ դաշինքը զբաղեցնել երկրորդ տեղը ՀՀԿ-ից հետո, սակայն ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքում կազմի կայուն մեծամասնություն: Միանգամայն հնարավոր է: Համենայնդեպս, ակնհայտ է, որ երկրորդ ուժի հարցը մնում է բաց, եւ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այս առումով, ՀՅԴ-ին տեղ ապահովելով խորհրդարանում, չի ապահովում երկրորդ տեղը: Ավելին՝ սրա միջոցով Սերժ Սարգսյանը որոշակի վերահսկողական լծակ է ձեռք բերում ՀՅԴ-ի հանդեպ՝ այդպիսով կազմելով բազմաքայլ մի շղթա՝ ՀՅԴ-ի օգնությամբ վերահսկելով ՀՀԿ-ի ներքին տրամադրությունները, իսկ երկրորդ ուժի օգնությամբ էլ վերահսկելով ՀՅԴ-ին: Իհարկե, այստեղ լիբերալ միավորման երկրորդը լինելու տարբերակը խիստ հիպոթետիկ է՝ նախ այն պատճառով, որ այդ միավորումը դեռեւս չկա, եւ նույնիսկ այնքան էլ հստակ չէ, թե ովքեր կարող են կազմել այն ամբողջությամբ, որպեսզի այդ ուժը ունենա լուրջ պոտենցիալ: Հստակ չէ նաեւ, թե հատկապես ինչ առանցքի շուրջ կարող է ձեւավորվել այդ դաշինքը: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում այնպիսի խայտաբղետ եւ ցրված իրավիճակ է, որ հնարավոր է այդ դաշտում հավաքել գործնականում ցանկացած կոնստրուկցիա: Եվ այս առումով իշխանության ծրագրերը, իհարկե, կունենան ամենեւին ոչ վերջին նշանակությունը եւ ազդեցությունը: Իսկ այդ տեսանկյունից իշխանությունների համար լիբերալ դաշինքի վարկածը կարող է լինել առավել նախընտրելի, քանի որ այդ դաշինքը անկասկած հանդես կգա ոչ արմատական եւ կոշտ ընդդիմության դիրքերից, կլինի առավելապես գաղափարական, միաժամանակ կարող է նաեւ բավական դրական ընկալվել Արեւմուտքում: Սակայն կասկած չկա նաեւ, որ խորհրդարանում երկրորդ տեղի, այսպես ասած, «վերահսկողական» լծակի համար բավական ակտիվ գործելու է նաեւ Ռուսաստանը, եւ այստեղ կա՛մ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան հնարավոր տանդեմը, կա՛մ նրանցից որեւէ մեկը միայնակ կարող է այդ աջակցությամբ հավակնել որոշակի դերակատարման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Խայտառակ բացահայտումներ․ ի՞նչեր է արել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը․ վստահված անձ (video) «ՔՊ-ականները վախեցած են. իրենք գիտեն՝ սրա տակից դուրս չեն գալու». քաղաքացի (video) «Ընդդիմությունը ջախջախիչ ձևով հաղթել է Նիկոլին, ընտրակեղծիքների նոր բացահայտումներ են սպասվում» (video) Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am