Էրդողանի չքմեղացումը՝ Բայդենի հետ հանդիպումից հետո. Հայկական թեմայով կասկածելի լռություն է

Բրյուսելում հանդիպեցին ԱՄՆ և Թուրքիայի նախագահները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ «դրական և արդյունավետ» բանակցություններ է անցկացրել իր թուրք պաշտոնակցի հետ, որոնց ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հետագա գործողությունները մի շարք հարցերի շուրջ: «Վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք հարաբերություններում», - ասել է Բայդենը:

Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ իր բանակցությունները որակել է որպես «արդյունավետ և անկեղծ»: «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ չկան, և համագործակցության ոլորտները մեզ համար ավելի հարուստ և լայն են, քան խնդիրները», ասել է Թուրքիայի նախագահը:

Նկատենք, որ հանդիպումից առաջ Էրդողանն ասել էր, թե բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին, սակայն, ոչինչ չհաղորդվեց: Ավելին՝ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանու թյան ճանաչման հարցը: Հարցին, թե արդյո՞ք նրանց հանդիպմանը քննարկվել է նախագահ Բայդենի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, Էրդողանը բացասաբար է պատասխանել. «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»,- ժպտալով ասել է Էրդողանը:

Սակայն, հիշեցնենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանն ասել էր, որ «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- կիրակի օրը ասել էր Էրդողանը:

Նկատենք, որ թուրք-ամերիկյան բանակցությունները մեկնարկեցին երեկ երեկոյան՝ շարունակվելով շուրջ մեկուկես ժամ, որից 50 րոպեն Բայդենի և Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումն էր։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին կուտակված հարցերի ողջ սպեկտրը՝ այդ թվում Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, մի քայլ, որի հետևանքով Անկարան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների թիրախում։ «C-400-ների թեման մի այնպիսի հարց է, որ նման հանդիպման ընթացքում շրջանցվել չէր կարող։ Ես իմ հերթին խոսեցի նաև F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ծագած խնդրի մասին։ Մենք խոսում էինք այն համատեղ ջանքերի մասին, որ կարող են ձեռնարկել մեր երկու երկրները, և այս առումով խոսակցությունը դեռ ավարտված չէ։ Ամեն դեպքում, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այս խնդիրը քննարկելու են իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, և հուսով եմ, որ նրանց կհաջողվի կոնկրետ արդյունքի հանգել», -ասել էր Թուրքիայի նախագահը։

Նախօրեին Էրդողանի անցկացրած ևս մեկ կարևորագույն հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր։ Երկու գործիչները 2020թ. երկրորդ կեսին կոշտ քննադատական գնահատականներ էին փոխանակում։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Մակրոնն ու Էրդողանը գերադասել են չանդրադառնալ նախկինում հնչած հայտարարություններին և կենտրոնանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի վրա, ինչպիսին են, օրինակ, Սիրիան և Լիբիան։ Էրդողանի խոսքով՝ ինքն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել աշխատանքն այս երկու պետություններում տիրող իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահի խոսքով էլ՝ ուրվագծվում են առաջին պայմանավորվածությունները։ «Մենք նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Լիբիայում տիրող իրավիճակը։ Մենք մի շարք ընդհանուր նպատակներ ենք գտել, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Բացի այդ, ամռան ամիսներին մենք կաշխատենք Լիբիայից օտարերկրյա մարտիկների և վարձկանների դուրսբերման ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, և մենք պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ», ասաց Մակրոնը։

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանությանը, ապա նկատենք, որ իսկապես տարօրինակ է, որ այս հարցից, կարծես, Էրդողանն ու Բայդենը խուսափեցին: Բրյուսել մեկնելուց առաջ, Ստամբուլի միջազգային օդանավակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծեց, որ բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը լինելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Ապրիլի 24-ը մեզ համար շատ վատ մի գործընթաց էր։ Մենք նման մոտեցում չէինք սպասում և [Սպիտակ տան] նման դիրքորոշումը մեր վրդովմունքի պատճառը դարձավ։ Ճիշտ չի լինի, եթե մենք հարաբերությունների բնականոն ընթացքը շարունակենք առանց այս խնդիրը քննարկելու», - ասաց Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում կուտակված հարցերը բավական շատ են և դրանք անհրաժեշտ է քննարկել հենց պետությունների ղեկավարների մակարդակով։ «Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հարկավոր է քննարկել դեմ առ դեմ ձևաչափում, քանի որ թե՛ մեր երկրի ներսում և թե՛ արտերկրում այս թեմայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ են շրջանառվում։ Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է հարկավոր շրջանցել ծագած այդ խնդիրները», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Հիմա, Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել։ Անկարան չի պատրաստվում հրաժարվել C-400-ից։ Ավելին, ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ թուրքական կողմը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ։

Արդյո՞ք Հայոց Ցեղասպանության թեման հրապարակային շրջանցելը նշանակում է, որ, այնուամենայնիվ, պայմանավորվածություններ են ձեռք են բերվել, սակայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները որոշել են չխոսել այդ մասին...

Ժամանակն, իհարկե, ցույց կտա, թե այդ ինչն էր պատճառը, որ Էրդողանը մինչև Բայդենի հետ հանդիպումն ասաց՝ քննարկելու է Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ բանակցություններից հետո ժպտալով ասել է, թե՝ «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»:

Ինչ է, մեկ-երկու օր առաջ Էրդողանին հայտնի չէ՞ր, թե ինչ օրակարգով է նա հանդիպելու Բայդենի հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4270 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am