Ալիևի համար ընտրություններին մասնակցող ուժերից ամենանախընտրելին Փաշինյանն է

«168 ժամ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում ցանկացած ընտրության ժամանակ օբյեկտիվորեն լինում են այդ գործընթացի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շահառուներ։ Դա հատկապես այդպես է, եթե խոսքը թշնամիներ ունեցող երկրի ու նաև եռացող տարածաշրջանում գտնվող պետության մասին է։ Հենց այդպիսին է Հայաստանը հունիսի 20-ի ընտրություններից առաջ։ Այս ընտրություններում արտաքին հետաքրքրություններն ու ազդեցություններն ավելին են, քան անցած երեսուն տարիներին կայացած բոլոր ընտրություններում՝ միասին վերցրած։ Այս ընտրություններում, ի թիվս բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների, շահ և նախընտրություն ունի նաև Ադրբեջանը։

Այլ կերպ չի կարող լինել հարևան ու թշնամի երկրի պարագայում։ Իսկ եթե Ալիևն այս ընտրություններում ունի շահ ու հետաքրքրություն, ապա, բնականաբար, ունի նաև նախընտրած քաղաքական ուժ ու թեկնածու, որը պարզելը ոչ միայն դժվար չէ, այլ չափազանց հեշտ է՝ հիմնվելով ոչ թե ենթադրությունների ու գուշակությունների, այլ էմպիրիկ փաստերի վրա։

Ճակատագրի բերումով այս ընտրություններին մասնակցում են նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ սկսած Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, մինչև վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ընդ որում, բոլորն էլ այս կամ այն չափով ընտրությունների հիմնական ֆավորիտների թվում են։

Այսպիսով, հարցը կարող է ձևակերպվել հետևյալ կերպ՝ Հայաստանի բոլոր չորս ղեկավարներից հատկապես ո՞ր մեկին ու ո՞ր մեկի ներկայացրած քաղաքական ուժին Ալիևը կցանկանար տեսնել ընտրություններում հաղթողի դերում։ Պատասխանը պարզ է ու ակնհայտ․ Հայաստանի նախկին երեք ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ առաջինի ղեկավարությամբ, մյուսների ակտիվ մասնակցությամբ պատերազմում հաղթել են Ալիևի հորը ու ավելի քան քառորդ դար կարողացել են պահպանել այդ հաղթանակը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, Ալիևին պարգևել է Հայաստանի պարտությունն ու Ադրբեջանի հաղթանակը և այսօր էլ հանդես է գալիս բացահայտ կամ կիսաթաքնված ադրբեջանահաճո դիրքերից՝ Ալիևի վիրավորանքներին ու սպառնալիքներին պատասխանելով նրա կառուցողականության մասին գնահատանքներով։

Ակնհայտ է, որ Հայաստանի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերից Ալիևի համար ամենանախընտրելին ու ցանկալին Նիկոլ Փաշինյանն է, և դրա մասին վկայում են ոչ թե դավադրության տեսությունները, դավաճանության մասին անգամ հավաստի թվացող վարկածները, այլ չոր փաստերը։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողները՝ չգիտակցելով, ակամայից կատարելու են այնպիսի ընտրություն, որն իդենտիկ է Ադրբեջանի ու Ալիևի ցանկություններին ու նախընտրություններին։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում առնվազն անուղղակիորեն նշանակելու է պատերազմից հետո Ալիևի տարած արդեն երկրորդ հաղթանակը Հայաստանի դեմ։

Սա պարզ ուղերձ է, որն ընտրողներին հասցնելու համար ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մնացել է ընդամենը չորս օր։ Այդ ուղերձի կարևոր նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում պարտվելու են ոչ թե ընտրություններին մասնակցող այս կամ այն ուժերը, այլ Հայաստանը։

Պարտվելու է երկրորդ ու գուցե վերջին անգամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am