Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է բացառապես «կապուստինության» վրա՝ իր բոլոր դրսևորումներով

Փաստը գրում է. «Ռուս գրող Վասիլի Շուկշինը մի պատմվածք ունի, որը կոչվում է «Շշպռեց»: Հերոսը բավական հետաքրքիր, հավաքական կերպար է՝ Գլեբ Կապուստինը: Սա իրականում հազիվ տառաճանաչ մեկն է, որը սիրում է գյուղ այցելած հայտնի ու կայացած մարդկանց, բարձրաստիճան զինվորականների, գիտնականների «պորտը տեղը դնել»: Կապուստինի որևէ բառ, որևէ նախադասություն որևէ իմաստ չի արտահայտում, ոչ մի բովանդակություն չունի ու այնքան անհեթեթ է, որ ցանկացած «դոկտոր-պրոֆեսոր» ի վերջո «կապ է ընկնում»՝ անիմաստ համարելով նման տգիտության հետ բանավիճել կամ ընդհանրապես զրուցել: Բայց հենց այս հանգամանքն էլ դառնում է տեղի բնակիչների հիացմունքի առարկան, իսկ Կապուստինին դարձնում իսկական հերոս, որովհետև կարողացել է «շշպռել»:


Այստեղ կարևորն այն մոտեցումն է, որ՝ եթե քաղաքում եք ապրում, եթե բարձրագույն կրթություն եք ստացել, եթե «պագոններ» ունեք, եթե կարողացել եք հարստանալ, եթե հաջողակ եք, ուրեմն կարծում եք՝ մեզանից խելացի՞ եք: Հենց այս հոգեբանության վրա է տևական ժամանակ խաղում Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից՝ ինքը լինելով Կապուստինի դերում և իրենով հիանալ տալով զուտ շոու սիրողներին ու առավել հաջողակներին ատողներին, մյուս կողմից՝ հենց կապուստինների տեսակի վրա հույս դնելով: Տեսեք՝ ովքեր են Փաշինյանի հիմնական թիրախները. գիտնականները, հոգևոր դասը, հարուստները, բարձրագույն ու բարձրակարգ կրթություն ստացածները, պետական կառավարման ոլորտում փորձ ու գիտելիք ունեցողները, մի խոսքով՝ կայացած ցանկացած ոք կամ, ինչպես հենց ինքն է որակել, էլիտան:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է բացառապես «կապուստինության» վրա՝ իր բոլոր դրսևորումներով: Հենց դրանով է պայմանավորված ատելության գեներացման նրա հետևողական ջանքերը. իրեն քվե տալ պատրաստվողները չպետք է մտածեն երկրի, ժողովրդի, հենց իրենց զավակների ապագայի մասին, նրանց չպետք է հետաքրքրեն Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգության խարխլումը, նրանք միայն պետք է ատեն. պետք է ատեն բոլոր գիտակից մարդկանց, բոլոր հայրենասեր մարդկանց, բոլոր հաջողակ մարդկանց, բոլոր նրանց, ովքեր պարզապես ունակ են մտածելու, վերջապես՝ պետք է ատեն ընդհանրապես արժեքային համակարգերը...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1363 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am