Սուրեն Պապիկյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Սուրեն Պապիկյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել, որպեսզի քաղաքապետը կաշվից դուրս գա եւ Փաշինյանի համար հնարավորինս մեծ տոկոս խփի՝ ապացուցելով իր հավատարմությունը։ Բանն այն է, որ հատկապես Էջմիածնի շրջանում Փաշինյանի դիրքերը շատ թույլ են, այստեղ թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնը կա՝ նրա հարազատները, մտերիմները խոստանում են գեներալի «վրեժը լուծել»՝ իշխանությանը պարտության մատնել։Կա նաեւ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ազդեցությունը, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, եւ նա եւս չի աջակցում իշխանություններին։

Տեղեկացանք, որ ձայնագրության հրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ակտիվում այն բուռն քննարկվել է, եւ որոշել են լուրեր տարածել, թե դա հին ձայնագրություն է՝ եղել է նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանն իր էջում հայտնի գրառումն էր արել՝ կոչ անելով սահմանի տղաներին վերադառնալ եւ «լուծել վնգստացողների հարցերը»։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայնագրությունն այդքան հին չէ, այն, ենթադրաբար, հունիսի սկզբին է արվել։ Սակայն, ամեն դեպքում, Պապիկյանին հաջողվել է հանդարտեցնել Դիանա Գասպարյանին եւ նրան հետ պահել հայտարարություն անելուց։ Մեզ ասացին, որ ձայնագրությունը հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, եւ ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ բարձր վեճի ձայն են լսել․ ՔՊ համապետական շտաբի ղեկավարը մեղադրել է քաղաքապետին՝ աշխատանքները ձախողելու համար, եւ Էջմիածնում իրենց վիճակը գնահատել է աղետալի։

 

 

 

դիտվել է 1261 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am