«Կար­ծում եմ, որ հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը գի­տա­կից խավն է»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս օրերին հասարակական տրամադրությունները ոչ թե բնական, այլ հետևանքային վիճակում են:

«Այն ամբողջ մրուրը, որ լցվեց հասարակության գիտակցության մեջ, խաթարեց նրա գիտակցական կյանքի բնականոն ընթացքը: Սկսեցինք մեր ընտանիքներում անգամ, քաղաքական տարբեր մտածողության դրսևորումներ ունենալով, չհասկանալ իրար: Ես և իմ միջավայրի սթափ մարդիկ ոչ թե 2018 թվականից, այլ 2016-2017 թվականներից, երբ սև քայլարշավ սկսվեց Ապրիլ յան պատերազմի հերոսների հասցեին, հասկանում էինք, որ Հայաստանի գլխին մեծ աղետ է պատրաստվում:


Դերակատարներին չգիտեինք, դերակատարները երևացին 2018 թվականին՝ Չալոյի հետ միասին: Զգուշացրեցինք այդ մասին մեր ժողովրդին: Եթե իմ՝ որպես Հայաստանի քաղաքացու և մարդու, որը մի քանի գիրք է կարդացել և Հայաստանի պատմությանը մասամբ ծանոթ է, կարծիքը հարցնեիք, կասեի՝ եթե Հայաստանի ժողովրդի ուղեղը թունավորված չլիներ, ընտրություններ չպետք է լինեին: Պետք է լիներ հանցագործի վտարում, հանցագործը պետք է դատվեր, իսկ հանցագործը նա է, ով բռնազավթել է վարչապետի աթոռը: Այնուհետև պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն: Այն հնարավորինս կմեղմացներ այս դրածոյի հարվածի թափը հայ ժողովրդի կառավարական համակարգին և կառավարական մտածողությանը, մեղմելուց հետո նոր սթափ կգնայինք ընտրությունների:

Հիմա տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Պայմանական տերմին եմ ասում՝ «ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Մարդիկ կան, որոնց կուսակցությունը բաղկացած է իրենցից, իրենց սիրուհուց և կնոջից, և նրանք հավակնում են դառնալ վարչապետ: Այսքան էժանացվեցին պետական կարևորագույն պաշտոնները, իսկ դա որևէ երկրի որևէ դրական բան չի բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սրապիոնյանը:

 
Ընդգծում է՝ ունի քաղաքական հստակ դիրքորոշում, իր համար ակնհայտ է, թե ով կարող է երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Արդարանալու ոչինչ չունեմ, չեմ էլ ասում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ: Ասում եմ՝ ճակատագրի բերումով, Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերի շնորհիվ հրապարակում նա մնաց այն միակ անհատականությունը, որն իր ապրած կյանքով, գործողություններով, իր կենսագրությամբ ի զորու է այս ավերածությունների, փլատակների մեջ դնել մեր գալիք ուժեղ պետականության հիմքը: Շատերի, մասնավորապես նրանց, ովքեր Նիկոլին համարում են աղետ, հայրենասիրության, քաղաքական մտածողության վրա չեմ կասկածում, բայց ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ուժին:Ինչո՞ւ:

Տեսել եմ նրա պետական գործունեությունը: Նրա քաղաքականություն վարելու ընթացքում առանձին իրողություններից նույնիսկ բավարարված չեմ եղել, բայց տեսել եմ կամք, խելք, նվիրում, հայկական ընտանիքի հայր, տեսել եմ նրա ակնածանքն իր մոր նկատմամբ: Չեմ հիշում, որ նրա երեխաներից որևէ մեկն աղբարկղները քրքրողի հագուստն իբրև նորաբանություն մատուցելու նպատակով անճոռնի նկարներ տարածեր: Որովհետև նրանք Քոչարյանի երեխաներն են, նրանք և՛ չէին անի, և՛ չէին համարձակվի այդ բանն անել: Ի վերջո, ընտանիքը հասարակության փոքր մակետն է, և այդ փոքր մակետն արտացոլում է հասարակության նկատմամբ մտածողությունը: Ռոբերտ Քոչարյանն իմ հուսահատության ու նաև հոռետեսության ժամանակների ցրողն է: Եթե նա հաջողի, հաջողում է մեր երկիրն ու ժողովուրդը:


Նա գալիս է ավելի ուժեղ, ավելի փորձառու, սեփական սխալների հետ առերեսված: Այս նախընտրական թոհուբոհի մեջ աղբը կատարյալից, օբյեկտիվը սուբյեկտիվից շատ հստակ տարբերակվում է:Եթե հետևեք քարոզարշավի ժամանակ արտահայտած մտքերին, կնկատեք, որ ոչ մի ատելության խոսք չի ասում, նա ուղղակի ասում է՝ պետության փլուզման հարցում մեղավորներն անպայման պետք է պատասխան տան, և ներկայացնում է ծրագրեր, թե որն է այն ճանապարհային քարտեզը, որը մեզ կարող է վեր բարձրացնել այս աղետավոր անդունդից: Փորձում են կեղտաջուր թափել մարդու վրա: Մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ չորացած կեղտը մարդու չի կպչում: Որպեսզի կպչի, կպցնողը պետք է այն ծամի, հետո թքի: Հիմա սրանք այս չորացած կեղտը ծամում են, բայց թքել չեն հասցնելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մեր հասարակությունն ամբողջապես գիտակցում է իր հետ պատահած աղետը, գրականագետն այսպես է արձագանքում: «Վերջերս Դալարիկ գյուղում հանդիպել եմ մի ռանչպար մարդու՝ ձեռքերը կոշտուկների մեջ կորած: Զրույցի ժամանակ ասաց՝ թոռներս հիմա բանակում են, ամեն օր խորոված են ուտում: Խնդրեցի զանգահարել, որ ինքս համոզվեմ՝ դա իրականություն է: Պարզվեց, որ թոռը պապիկին հանգստացնելու համար նման բան է ասել, մինչդեռ քնում է սովորական վրանի տակ: Եվ այն մարդը զինվորին ասում է՝ «կոնֆետի համար հող են ճանկռում»:

Իր մանկության երազանքը ներկայացնում է որպես հայ զինվորի կեցություն: Ռանչպար մարդն ինձ իրենց բարբառով հարցնում է՝ «հնչի՞ տելեվիզրը խաբում ա»: Պարզվում է՝ նա «Հ1» է դիտում: Ամեն դեպքում կարծում եմ, որ հասարակության մեծ մասը գիտակից խավ է: Եվ որպես հավելում՝ իմ վերջին հանդիպումներն ապացուցում են, որ «Հայաստան» դաշինքը մեծ տարբերությամբ կհաղթի, և կսկսվի անկում ապրած, փոսի մեծ հայտնված Հայաստանի վերելքը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am