Ալիևը նորից բռնեց Նիկոլ Փաշինյանի վզակոթից

Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերու։ Տեղեկությունը առաջինը հայտել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` շեշտելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։
Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Որոշիչ դեր է ունեցել նաև Մուրադովը։

Հայկական կողմից այս պահին, ըստ տարբեր աղբյուրների և իրավապաշտպանների ամբողջացրած մոտավոր տվյալների, Ադրբեջանում շուրջ 200 գերի կա։ Շատ կարևոր է յուրաքանչյուր գերու վերադարձը, սակայն անգամ ԱՄՆ վարչակազմի` նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունից հետո Ալիևը մեր տղանրին վերադարձրել է միայն քարտեզի դիմաց։ Վերադարձածների այս խմբի մեջ են Վարդենիսում գերեվարված վեց տղաներից չորսը, Խծաբերդից` Հին Թաղերի հատվածից գերեվարվածներից ու նախորդ տարվա հոկտեմբերին գերեվարվածներից։ Թե ինչու գոնե Վարդենիսում գերեվարված բոլոր 6 տղաները չեն վերադարձվել, հայտնի չէ։ Ընդհանրապես, թե ինչ սկզբունքով է որոշվում՝ ում վերադարձնել, հասկանալի չէ։ Այս հարցի հետ կապված չկա որևէ բացատրություն։

Ադրբեջանական սոցցանցերում տիրող հաղթական տրամադրություններից և միմյանց ուղղված շնորհավորանքներից թերևս կարելի է հասկանալ, թե ռազմավարական առումով ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները։ Ականապատման քարտեզի ձեռքբերումը ադրբեջանցիները համարում են պատմական հաղթանակ և գրում են, որ վերջապես Ակնան կսկի ծաղկել։ Առանց այդ քարտեզների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար միջազգային չափանիշներով պահանջվում է շուրջ 1000 եվրո։ Հայկական կողմի հանձնած քարտեզը պարունակում է 100 000 -ից ավել ականի տեղորոշման մասին տվյալներ։ Այս ընթացքում ադրբեջանական կողմը ականների պայթյունից ունեցել է նաև զոհեր։ Անհասկանալի է, թե ինչու քարտեզների դիմաց գերիների փոխանակումն ավելի վաղ չէր կատարվում։ Պետք է արձանագրել, որ Ալիևին կրկին հաջողվել է բռնել Փաշինյանի վզակոթից՝ հսկայածավալ քարտեզի դիմաց չվերադարձնելով բոլոր գերիներին։ Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Նոյեմբերի 9-ից հետո փոխանակման և վերադարձի ընդամենը մի քանի դեպք է եղել։ Այս ընթացքում, վերջին 15 վերադաձվածներին չհաշված, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Նիկոլ Փաշինյանը շտապել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել բոլոր 15 վերադարձած տղաների անունները՝ խախտելով նրանց անհատական տվյալների պաշտպանության իրավունքը։ Գուցե այդ տղաները չեն ուզում, որ ողջ աշխարհն իմանա իրենց գերեվարված լինելու մասին։ Փաշինյանը անունները հրապարակելուց առաջ տղաներից կամ գոնե նրանց հարազատներից թույլտվություն հարցրե՞լ է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5199 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am