Հեղափոխության «դասալիքները», ովքեր են լքել Փաշինյանին

Իշխանության քարոզարշավային պատկերից էլ երեւում է, որ անգամ երբեմնի հեղափոխականներն են հիասթափվել Նիկոլ Փաշինյանից ու իր վարած քաղաքականությունից եւ ի տարբերություն 2018-ի ընտրությունների, հիմա այդ թիմի առանցքային դեմքերն այլեւ հարթակում չեն, չեն մասնակցում քարոզարշավին, չեն կանգնում Փաշինյանի կողքին, հարթը ակնհայտորեն նոսրացել է: Ընդ որում՝ խոսքն այն մասին չէ, որ հատկապես պատերազմից հետո շատերը լքեցին թիմը, այլ նրանց, ովքեր շարունակում են պաշտոնյա մնալ, բայց միեւնույն ժամանակ հասկանում են, որ դա ամոթ է ու հնարավորինս մեկուսացել, հեռու են մնում Նիկոլ Փաշինյանից:

Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգևորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երևանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, ըստ մամուլի հրապարակումների՝ իշխանական թիմի ու նրա միջև խոր թշնամական հարաբերություններ են։ Արտահերթից առաջ մի փորձ արվել է նրան հեռացնելու՝ Փաշինյանն առաջարկել է դիմում գրել-գնալ, Մարությանը դիմադրել է։ Հիմա եկել է թիմի համար աշխատելու փուլը, քաղաքապետը որոշել է ընտրություններից ձեռքերը լվանալ՝ ոչնչով չմասնակցել քարոզարշավին, չաշխատել իշխանության համար։ Հունիսի 7-ից, երբ տրվեց քարոզարշավի մեկնարկը , նա աշխատանքային այց է կատարեց Դոնի Ռոստով։ Դրանից մի քանի օր առաջ էլ ավագանու նիստում բացեիբաց խոստովանեց, որ ընտրություններն իրեն չեն հետաքրքրում: Ասում են՝ Մարուքյանի ու Փաշինյանի հարաբերությունները խզվել էին դեռեւս մինչեւ պատերազմը, պատերազմից հետո՝ այլեւս անդառնալի: Մինչդեռ 2018-ին Կարգին Հայկոն հարթակից չէր իջնում եւ իր միմոսություններով հրապարակներ էր դղրդացնում, հենց նա էր, որ հասարակությանը բաժանեց սեւերի ու սպիտակիների:

Հաջորդ յան տվածը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է, Քաղպայմանագրի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը: Նա էլ առանձնապես ակտիվ չէ վերջին մեկ տարում, գրեթե չի մասնակցում քարոզարշավին կամ եթե նույնիսկ մեկ-երկու տեղ գնում է, ապա դա դրսեւորվում է բացառապես ֆիզիկական ներկայությամբ, կուրծք չի ծեծում թիմի ու հատկապես Նիկոլ Փաշինյանի համար: Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ընմբոստացած զանգվածի կողմից բռնության ենթարկվելու դեպքը Միրզոյանը ըստ էության չի կարողանում թոթափել, մամուլում տեղեկություններ եղան, որ Նիկոլ Փաշինյանի կողմից էր դա կազմակերպվել, Միրզոյանի կյանքի ու առողջության հաշվին փորձեց քաղաքական դիվիդենտներ շահել:

Սասուն Միքայելյանը չի հայտարարել իշխանությունից հեռանալու մասին, բայց նա էլ դե ֆակտո թիմի հետ չէ: Շաբաթներ առաջ հայտարարություն տարածեց ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, փորձել էր մի տասնյակ երկրապա մտցնել ՔՊ ցուցակ, մերժում ստանալուց հետո վիրավորվել եւ ձեռքերը լվացել է, մամուլն էլ օրումեջ գրում է, որ այլ ուժերի է սատարում: Այնինչ հեղափոխության օրերին նա թիմի կամանդիրն էր:
Մխիթար Հայրապետյանն էլ է անհետացել այս քարոզարշավին, ՔՊ-ի ամենաակտիվ եւ իդաներ գեներացնող ներկայացուցիչը, նա պատերազմից հետո հիասթափվել է , պատրաստվում էր նույնիսկ լքել թիմը: Հեղափոխության խորհրդանիշներից երգիչ Հրագն է նույնիսկ հիասթափվել, ինչպես նաեւ տեղական այլ մանր մունր արվեստագետ-մտավորականներ, էլ չենք խոսում արտասահմանյան արտադրության արվեստագետներից՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան եւ այլք:

Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն է չիստկա արել հարթակը, ի տարբերություն անցած ընտրությունների, այստեղ չկան իր եղբոր որդին, աներձագը՝ պատգամավորներ, որոնք անցած երեք տարիներին ամենաշատն են վարկաբեկվել, չկան նաեւ Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք:
Եւս նախընտրական հարթակից արդեն իսկ երեւում է, թե ինչ վիճակում է իշխանությունը եւ որ նույնիսկ յուրայիններն են այնտեղից հեռացել:

Անի Սահակյան

դիտվել է 8329 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am