Թրամփի հրելը մեծ համբավ է. Չեռնոգորիայի վարչապետ
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած միջադեպի համար։ Այդ մասին Մարկովիչն ասել է Politico-ին տված հարցազրույցում։ Չեռնոգորիայի վարչապետը նշել է, որ երախտապարտ է Թրամփին, քանի որ այդ միջադեպը մեծ համբավ է բերել իր երկրին։
