Բաքուն պահանջում է ֆիքսել, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում

Ռուսաստանի խաղաղապահների մանդատի հստակեցում, կողմերի միջև պաշտոնական կանոնավոր կապեր ստեղծելու անհրաժեշտություն՝ հրատապ խնդիրները լուծելու համար, սահմանային լարվածություն, հումանիտար ճգնաժամ, միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքի թույլտվություն, տեղահանված բնակիչների կարիքներ. սրանք են «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան հեռանկարները» լայնածավալ զեկույցի հիմնական շեշտադրումները, որը ներկայացրել է «Ազատություն» ռ/կ-ն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը, բայց հիմնական խնդիրները մնում են չլուծված, սահմանին շարունակվող բախումները վկայում են լարվածության պահպանման մասին։ Առաջնագծում նոր դիրքեր գրավելու ու ամրապնդելու հապճեպ փորձերը, զանգվածաբար տեղահանված բնակիչների կարիքներն ու հումանիտար ճգնաժամն անկայուն իրավիճակ են ստեղծում: «Քաղաքացիական բնակավայրերին մոտ անցնող շփման նոր գծի երկայնքով բախումները սպառնում են վերականգնել բռնությունները։ Շփման նոր գծում բանակներն իրար մոտ են տեղակայված՝ կրակոցի հեռավորության վրա ու քաղաքացիական բնակավայրերին այնքան մոտ, որ մարդիկ լսում են խրամատներում գտնվող զինվորների խոսակցությունը»։

Կողմերին անհրաժեշտ է պաշտոնական կապեր շփման գծի վեճերը լուծելու համար, գտնում է Միջազգային ճգնաժամային խումբը, որ միաժամանակ նշում է` պատերազմից հետո ստեղծված մթնոլորտը չի նպաստում երկխոսությանը, ինչն անհրաժեշտ է հետպատերազմյան խնդիրները լուծելու համար, առավել ևս հակամարտության հիմքում ընկած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Հետպատերազմյան Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամում։ Կրակի դադարեցման 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը զայրացած ամբոխը ներխուժել էր կառավարական շենքեր։ Իշխանությունը կաղ բադի իրավիճակում է հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին։ Լեռնային Ղարաբաղի հարցը գերիշխում է նախընտրական քարոզարշավում։ Քաղաքական գործիչները միմյանց մեղադրում են ռազմական կորուստների համար ու ապագայի խոստումներ տալիս։ Բոլոր հիմնական թեկնածուներն ավելի սերտ կապեր են ցանկանում Ռուսաստանի հետ` որպես անվտանգության երաշխավորի։

Բաքվում ընդհակառակը, ըստ զեկույցի, հաղթական տրամադրություններ են իշխում։ 2020-ի դեկտեմբերի 10-ի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահի ուղեկցությամբ, հայտարարեց, թե Բաքուն միայնակ չէ, և հակամարտությունն անվանեց «արդարացի պատերազմ»։ ՄՃԽ-ի փորձագետները գտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահների մանդատը պետք է հստակ ու մանրամասն լինի․ «Չունենալով պաշտոնական մանդատ` մնում է միայն գուշակել, թե ինչպես են վարվելու խաղաղապահներն իրավիճակի սրացման դեպքում։ Մյուս կողմից` տեղական որևէ ուժ չի ցանկանա կռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Անցած տարի` հրադադարից մեկ շաբաթ անց, Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի նախագահին ակնարկել է, որ Մոսկվան Վրաստանի անջատական շրջանների անկախությունը ճանաչեց այն բանից հետո, երբ վրացիները հարձակում գործեցին Հարավային Օսիայում տեղակայած ռուսական զորախմբի վրա։

«Ղարաբաղում մոտավորապես չորս հազար ռուսաստանցի զինվորականներ ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ պահպանում են անհանգիստ խաղաղությունը։ Նրանք ամեն ինչով զբաղվում են՝ վերահսկում են ճանապարհները, մարդկանց ուղեկցում են գերեզմանոցներ, դաշտերում ապահովում գյուղացիների աշխատանքը, վնասված ջրագծերի վերանորոգումները, բայց նրանց քանակը չափազանց քիչ է ամբողջ Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովելու ու քաղաքացիներին պաշտպանելու համար», - ասվում է զեկույցում։

Եռակողմ հայտարարությունում խաղաղապահներ տեղակայելու մասին ընդամենը երեք նախադասություն է գրված։ Միջազգային ճգնաժամային խումբը պնդում է, որ Մոսկվան երկու անգամ Երևանի ու Բաքվի հետ փորձել է հստակեցնել խաղաղապահների մանդատը, բայց չի հաջողվել։ Ադրբեջանը պահանջել է, որ խաղաղապահները նաև անձնագրերի ստուգում կատարեն, ինչպես նաև պնդել է, որ խաղաղապահների հարցում Երևանը չի կարող Բաքվի հետ հավասարազոր լինել։ Հայաստանցի պաշտոնյաներից մեկը ճգնաժամային խմբին ասել է, թե Բաքուն պահանջում է ամրագրել, որ խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, առանց հղում անելու եռակողմ հայտարարությանը, որտեղ կա նաև Հայաստանի ստորագրությունը։ «Ես չգիտեմ` ինչպես ենք բացատրելու բնակչությանը, որ խաղաղապահներն անաչառ են, եթե նրանց մանդատը տրվում է միայն Բաքվից»,- ասել է հայաստանցի պաշտոնյան։

Մինչդեռ Կրեմլում կարծում են` խաղաղապահների առաքելությունը հաջողության է հասել, նույնիսկ եթե մանդատը հստակեցված չէ, ու կսպասեն Բաքվի դիրքորոշման մեղմացմանը։ Ռուսաստանի պաշտոնյաներից մեկը ճգնաժամային խմբին ասել է, թե Ռուսաստանը բավարար համբերություն ունի, կշարունակեն աշխատել խաղաղապահների մանդատը հստակեցնելու ուղղությամբ, որպեսզի նրանք հստակ իրավունքներ ու պարտականություններ ունենան, որին հավանություն կտան երեք կողմերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Մոսկվայում նաև ասել են, որ խաղաղապահների մանդատի հստակեցումը անհրաժեշտ է, որովհետև Ղարաբաղում եթե ինչ-որ բան այնպես չգնա, բոլորը կսկսեն մեղադրել Ռուսաստանին։

Հումանիտար ճգնաժամը լուծելու համար Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ Ստեփանակերտն ու Երևանը հետպատերազմյան քաոսից դուրս գալու ռեսուրսներ չունեն, միաժամանակ նշվում է, որ ներկայումս Հայաստանը հնարավորինս անում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, անկախ նրանից նրանք կարողացել են վերադառնալ իրենց տները, թե ոչ. «Բայց նրա ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են պատերազմի հետևանքները վերացնելու համար»։

ՄԱԿ-ի կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները և արտասահմանյան կառավարությունները կարող են իրենց վրա վերցնել տեղահանվածների օգնության բեռը, բայց ներկա պահին նրանց մեծ մասին դա թույլ չեն տալիս։ Լեռնային Ղարաբաղում գործող միակ միջազգային կազմակերպությունը Կարմիր խաչի կոմիտեն է, որ այնտեղ է 1990-ականներից։ Մյուսների ձեռքերն ու ոտքերը կապում է քաղաքական կարգավիճակի առանցքային հարցը, փաստում է զեկույցը։ Բաքուն պնդում է, որ Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների պլանները պետք է համաձայնեցվեն ու համակարգեն Բաքվից, պնդելով, որ խոսքն իր տարածքին վերաբերող ծրագրերի մասին է։ Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի ու նորմալ կյանքը վերականգնելու համար որքան շատ ժամանակ անցնի, այնքան դժվար կլինի վերակենդանացել խաղաղ գործընթացը, զգուշացնում է խումբը:

Միջազգային ճգնաժամային խումբը պնդում է, որ հումանիտար միջազգային կազմակերպություններն ու ծառայությունները պետք է մուտք ունենան տուժած շրջաններ։ Կողմերը պետք է օգտագործեն հապճեպորեն կազմված պայմանագրերը կանոնավոր կապեր ստեղծելու հրատապ խնդիրները լուծելու համար։ Նրանք պետք է դադարեցնեն միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին պատանդ դարձնելու փորձերը, ինչն ընկած է հակամարտության հիմքում։

Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը մնում է փխրուն. «Եթե տեղական ու միջազգային խաղացողները փորձեր չձեռնարկեն հետպատերազմյան՝ անվտանգության, հիմնական կարիքներն ու տեղահանված բնակիչների խնդիրները լուծելու համար, ապա Լեռնային Ղարաբաղն ամենայն հավանականությամբ տասնամյակներով կմնա թույլ ինտենսիվությամբ լարվածության գոտի։ Այդ լարվածությունը կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ տարածաշրջանում առևտրի ու ենթակառուցվածքների վերականգնման կապերը, որը նախատեսված է զինադադարի շրջանակներում», - զգուշացնում է ՄՃԽ-ն:

Լայնածավալ զեկույցը կազմվել է ուսումնասիրությունների և տասնյակ հարցազրույցների հիման վրա, որ արվել են Երևանում, Բաքվում, Անկարայում, Մոսկայում ու եվրոպական մայրաքաղաքներում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8746 անգամ
Լրահոս
«Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին» Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am