ԱԳՆ-ն ամբողջությամբ դուրս է վերահսկողությունից

Հրապարակը գրում է. Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից եւ միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, եւ այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, եւ երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել եւ խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղեւոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։

Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղեւոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, եւ ազատման դիմումն էլ ձեւական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, եւ գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը։ 

 

 

դիտվել է 1074 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am