Սաուդյան Արաբիան հրաժարվում է
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Էր-Ռիադը պատրաստ չէ կրճատել նավթի արդյունահանումը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրն ասել է Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցում: «Եթե այլ արտադրողներ ցանկանում են սահմանափակել կամ համաձայն են «սառեցմանը», եթե խոսենք հավելյալ արդյունահանման մասին, դա կարող է ազդել շուկայի վրա: Սակայն Սաուդյան Արաբիան պատրաստ չէ կրճատելու արդյունահանումը», - աղբյուրը մեջբերում է սաուդացի նախարարի խոսքը:
