Որտեղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը

«Հրապարակ օրաթերթը» գրում է.  «Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մեկ ապացույց ներկայացնի իր՝ կազինոներում իբրև թե ժողովրդից, բանակից թալանած գումարները մսխելու վերաբերյալ։ Եվ եթե չհրապարակի որևէ ապացույց, ապա ինքը այնպիսի փաստեր կհրապարակի նրա մասին, որ ուղղակի «ժողովուրդը կթքի Փաշինյանի երեսին։ 24 ժամը լրացավ, և Փաշինյանը որևէ փաստ չներկայացրեց, ուստի Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ հրապարակեց իր խոստացած փաստը, որը ձայնագրություն էր այն մասին, թե ինչպես է Փաշինյանը տապալել բանակցային գործընթացը ու Հայաստանը տարել պատերազմի ու պարտության։

Այդ ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն համոզում լուծել Արցախյան հարցը` առաջարկելով «Լավրովի պլանը»: Սկանդալային որակված այդ ձայնագրության մեջ, իրականում, Փաշինյանը սկզբում բավականին հաջող մանևրում է` պնդելով, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման այդ հարցը ընդհանրապես թեմա չէ: Ձայնագրության սկանդալային հատվածն այն էր, որ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն պետք է գժի տեղ դնի ու ոչ ադեկվատ ձևանա: Ու էդտեղ Պուտինը, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: «Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա, թե չէ։ Ու էս ամեն ինչի արդյունքում․․․ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրության մեջ:

«Հասկանու՞մ եք, նա պարզ ասում է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ինքը ասում է , որ իրեն պատրաստ է գժի տեղ է դնելու։ Եզրակացությունն այն է, որ այս մարդը գիժ չի, էս մարդը իրեն գժի տեղ է դրել»,- ձայնագարությունը հրապարակելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։

Ձայնագրությունից, սակայն, չի զգացվում, թե որտեղ և ում հետ է Փաշինյանը խոսում:

Մենք տեղեկացանք, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1705 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am