Համբուրգի օդանավակայանը փակել են
Lufthansa ավիաընկերության օդանավում ծխոտման հետեւանքով Համբուրգի օդանավակայանը փակել են ժամանող չվերթների համար, հայտնում է Daily Mail-ը։ Օդանավակայանում հայտնել են, որ «տեխնիկական խնդիրների կապակցությամբ օդանավակայանում օդային փոխադրումների ժամանակավոր սահմանափակումներ կան»։
