Վրաստանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ադրբեջանական հեռուստաընկերություններին` սրբապղծության մեջ
Վրաստանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ադրբեջանական ATV և ARB հեռուստաընկերություններին էթիկական նորմերի խախտման և հավատացյալ վրացիների զգացմունքները վիրավորելու մեջ: Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի զայրույթն առաջացրել է ARB հեռուստաալիքի եթեր գնացած «Ֆերնանդոն քաղաքում» ծրագրի մասին հաղորդումը, երբ կադրերից մեկում երիտասարդ տղամարդն անվայելուչ տեսքով բարձրացել է եկեղեցու խորան և կատարել Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան»: Նշվում է, որ դա արդեն երկրորդ դեպքն է, երբ այդ հուշակոթողի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում:
