Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է՞
ՌԻԱ Նովոստին գրում է, որ Պենտագոնի ռազմական գծով ներկայացուցիչը հայտարարել է, որ չի հաստատվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումը, բայց ուրախ կլինի, եթե դա հաստատվի: «Ներկա պահին մենք չունենք որեւէ բան, որը կհաստատեր այդ հաղորդումը»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ առայժմ չունի ռուսական օդուժի կողմից ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Մինչ այդ տեղեկացվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը:
