Փաշինյանը ցայտնոտի մեջ է. ամեն ինչ տանում է բախման

Այսօր պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մեկնարկի առաջին օրն արդեն իսկ բավարար պակերացում է տալիս, թե իրականում ինչ է առաջարկում Արցախը թուրքին հանձնած, Հայաստանը նոր պատերազմի վտագի տակ դրաց, բայց ապագա խոստացող Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճանական թիմը: Այսպիսով Արմավիրի մարզի տարբեր համայնքներում Փաշինյանի եւ իր սարքովի ընտրազանգվածի հետ հանդիպումներից արձանագրումները հետեւյալն են՝ «հպարտ» քաղաքացուն այս իշխանությունն առաջարկում է մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների, մեր տարածքների օկուպացիայի, գերիների,սահմանային անվտանգության, եւ նույնիսկ տնտեսական բարեկեցության հարցերը եւ կենտրոնանալ ներքին «թշնամիների» ներազգային բախումների վրա։ Նա առաջարկում է հաշվերահարդար տեսնել նախկինների եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն կմեղադրեն Արցախը հանձնելու եւ սերունդներ ոչնչացնելու համար: Սրա վառ վկայությունը «Նիկոլ դավաճան» վանկարկողների նկատմամբ տեղում հաշվեհարդարն էր: Մի երիտասարդի շեշի են ենթարկել, մի քանիսն էլ, որոնց թվում մեծահասակ տիկնոջ վայրագաբար գետնին քարշ տալով բերման ենթարկելը: Նիկոլ Փաշինյանը առաջին օրով փորձում է բռնել բոլորի վախը՝ հասկացնելով, որ ոչ մեկին չի խնայելու:

Իշխանությունը կորցնելու վախն այնքան է մթագնել այս մարդու ուղեղը, որ այսօր հայտարարել է, թե գերիները մեզ կներեն, մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե իրենց ազատության գինը երկրի ինքնիշխանության, անկախության հարցում զիջումների գնանք: Կապիտուլանտը պատերազմից յոթ ամիս անց գերիներին չվերադարձնելու իր անկարողությունը փորձում է քողարկել իբր պետականամետության, երկրի շահերի նկատմամբ իր մտահոգություններով:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունն անում է մի մարդ, ով անձամբ է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որում հպանցիկ է ներառված գերիների վերադարձի հարցը: Չկա ոչ ժամկետ, ոչ նախապայման, չկա ոչ մի բան, թե երբ պետք է վերադառնան մեր գերիները: Իսկ եթե Փաշինյանի համար մեկ-երկու ամիսը ոչ մի բան է, ապա առաջարկում ենք գերիներին փոխանակել իր ընտանիքի, իր թիմի անդամների եւ հատկապես որոշ պատգամավորուհների հետ, ովքեր վստահեցնում են, թե Ադրբեջանում մեր գերիները պահվում են լավ պայմաններում, նրանց չեն խոշտանգում, բռնության չեն ենթարկում, մեծ հաշվով իր թիմից ցանկացած մեկն արժեհամակարգով մոտ է իր կիրթ բարեկամներին եւ մեկ-երկու չէ, ցմահ կդիմանան համատեղ կեցությանը: Այս մարդն այսօր անգամ անկարող է պահպանել մեր սահմանները, նոր գերիներ ունենք, իսկ ինքը ստախոսում է, թե հին գերիների հարցով իբր հակապետական գործարք են իրեն առաջարկում:
Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ազգային-պետական հարցեր չեն հուզում, այլ այսօր էլ հետեւողականորեն շարունակել է գրոհը բանակի նկատմամբ, նախկիններին քննադատելու շրջանակներում հայտարարել, թե նախկինում մի կոնֆետ էին գցում զինվորների առջեւ, նրանք էլ ճանկռոտելով խլում էին կոնֆետը: ՀՀ թիվ մեկ դասալիքը, ինչ խոսք, դժվար թե տեղյակ լինի զինվորական կյանքի, զինվորների արժանապատվության մասին եւ բնական է, որ փորձելու էր իր եւ իր մտերիմների արշինով չափել զինվորներին: Բայց Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ իր ասածի պատասխանը իրենից պահանջելու են, առնվազն ցանկացած արժանապատիվ հայորդի, ով ծառայել է բանակում եւ վեր է փաշինյանական պատկերացումներից, նա թույլ չի տվել, որ իր դեմ շան պես ինչ որ բաներ գցեն, ինքն էլ ճանկռոտելով վերցնի:
Իր արշինով է բնորոշել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, նրան անվանելով բոմժ: Հղում է արել մամուլին, թե նախկին նախագահներից մեկի որդին 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին. «Դե արի ու մի ասա, այ բոմժեր, 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում, հիմա էլ 200 հազար դոլարանոց սաֆարիներ եք վայելում»։
Քանի որ այս մարդը խանգարված է Քոչարյանի թեմայով, քանի կար նրան կոռուպցիոներ ու հանցագործ էր անվանում, հիմա էլ նրան բնութագրել է մի բառով, ինչ տարիներ շարունակ եւ անգամ այսօր իրեն են անվանում: Ի վերջո, ժողովրդական խոսքն ասում է՝ մարդու աչքը պետք է կուշտ լինի, բայց այս մարդու ուշքն ու միտը ուտելն է, ստամոքսը, անգամ բանակն է այս մարդու համար ելակի ու մայկա-տռուսիկի տիրույթում դիտարկում ու համարում, որ ինքն արել է այն ամենը, ինչ որեւէ ղեկավար:
Նիկոլ Փաշինյանի խանգարվածության պիկն այլեւս անգերազանցելի մակարդակում է, նա իրեն հերթական անգամ Աստծու հետ է համեմատում. «Հիմա կարող է քննադատություն հնչել, որ պետք է բոլորին հանեինք գալուց հետո: Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել Աստվածաշնչյան մի դրվագ՝ Սոդոմի ու Գոմորի ոչնչացման: Երբ Աբրահամի ու Աստծո միջև երկխոսություն է տեղի ունենում: Աբրահամը հարցնում է՝ եթե Սոդոմում ու Գոմորում 100 արդար լինի կկործանե՞ս, Աստվածն ասում է՝ ոչ: Հետո 50 արդարի համար է հարցնում, Աստվածն ասում է, որ չի կործանի: Հետո՝ 10 արդարի: Վերջում պարզվում է, որ այդ քաղաքում երեք արդար կա: Աստված նրանց ասում է, որ դուրս գան, որպեսզի կործանի քաղաքը»,- Էջմիածնում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Աստված հասնի Նիկոլ Փաշինյանին, բայց կարծում ենք, որ նրանով այլեւս եւ վաղուց պետք է զբաղվեն հոգուբույժները:

Անի Սահակյան

դիտվել է 5098 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am