Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը 30-ի է հասել
Լոնդոնի արեւմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը հասել Է 30-ի,հայտնել Է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին: Հունիսի 15-ին ոստիկանությունը հայտնել Էր 17 զոհվածների մասին: «Զոհվածների թիվը 30 Է:Ոստիկանությունն առաջվա պես սպասում է, որ զոհվածների թիվը կաճի »,- ասել Է Քանդին: Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել Է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել Է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել Է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել Է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում Է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում:
