ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան առայժմ չի հաստատում ալ- Բաղդադիի ոչնչացումը. Al Jazeera
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատարության հայտարարությանը: Կոալիցիան չի կարող հաստատել ալ Բաղդադիի վերաբերյալ ՌԴ-ի արած հայտարարությունը, նշել է հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԴԱԻՇ-ի պարագլուխ ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ։
