Մակրոնի ապտակն Ալիևին. ԵՄ-ին Էրդողանամետ Ալիև պետք չի, պետք է՝ չափերն իմացող Ալիև

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզում և Բրյուսելում բանակցելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը նամակ է հղել, երկրորդը՝ հեռախոսազրույց ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բայց ամենաուշագրավն այն է, որ Մակրոնը 5-6 օր անց է որոշել Ալիևին շնորհավորել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ:

Միշելը երեկ էր զանգահարել Ալիևին։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերը։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը։ Շառլ Միշելը կողմերին կոչ է արել լիարժեք թափանցիկության պայմաններում համագործակցել պահվող անձանց խնդիրների հետ կապված, ականազերծման և մարդասիրական այլ հարցերով; Նա կողմերին կառուցողական բանակցությունների կոչ է արել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, սակայն այդ կոչին Երևանը դեռևս չի արձագանքել։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կկատարի իր բոլոր պարտավորությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Լեռնային Ղարաբաղում մահաբեր ռազմական գործողությունները դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Դա մասնավորապես նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում և ռազմագերների վերադարձ իրենց հարազատներին»,- նշել է Մակրոնը՝ նաև խորհուրդ տալով դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպումը տարածաշրջանի բոլոր ժառանգության պահպանման համար։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել բարձր մակարդակի երկխոսության հաստատմանը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հնարավոր է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման։

Երեկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մամլո խոսնակի մակարդակով արդեն իսկ արձագանքել էր Ֆրանսիայի վերաբերմունքին, ըստ էության Ֆրանսիային կողմնակալ և հայամետ պետություն ներկայացնելով:

Բայց պետք է նկատել, որ արևմուտքի կողմից Ադրբեջանին նեղելու հարցում կան հետևողական քայլեր, հնարավոր է, որ դրանց նախաձեռնողն ու հեղինակը շատ դեպքերում հենց Ֆրանսիան է, սակայն ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ին թուրքամետ, էրդողանամետ Ալիև պետք չի, նրանց պետք է հլու-հնազանդ, չափերն իմացող Ալիև:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ներկայացրած գանգատն ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին Հայաստանի կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի կողմից տարածած հաղորդագրության, դրանք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանը ներկայացված այս միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, այլ դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: «Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել», - նշված է հայտարարությունում:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է նաև, որ Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մասնավորապես՝ Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Սա ևս մի դեպք է, որ ապացուցում է ընդդեմ Ադրբեջանի տրամադրությունների առկայությունը Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8540 անգամ
Լրահոս
Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am