2 միլիարդ դոլարի սպառազինություն՝ Ադրբեջանին, 373 միլիոնի՝ Հայաստանին. Անհամաչափ «բարեկամության» ծանր հետևանքները

Սահմանային լարվածության ֆոնին Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, վերջին շաբաթներին այս համոզմունքը քննարկվում, տարածվում է համացանցում, շատերն այս կարծիքն են պնդում։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություն կանցկացնի: Հայաստանում կանցկացվի «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օրերս նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Զորավարժությունների շրջանակում երկու փուլով գործնական գործողություններ են մշակվելու զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ»,- նշել է նա: Զայնետդինովը նաև հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում:

Իհարկե, զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի անհրաժեշտ արձագանքը չէ։ Հավանաբար, ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանի Հանրապետությանը ի պատասխան, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է, ի պատասխան՝ զորավարժություններ անցկացնել:

Իհարկե, Հայաստանը չի դիմել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զորավարժություն անցկացնեին, այլ դիմել էինք կոնկրետ հայտարարության կամ գործողության համար, բայց ինչևէ, ՀԱՊԿ-ում հավանաբար որոշել են, որ զորավարժությունները լավագույն տարբերակն են: Թե հատկապես որտեղ են իրականացվելու զորավարժությունները, ինչ զորքեր են մասնակցելու, Պաշտպանության նախարարությունից չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Իսկ միևնույն ժամանակ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը՝ SIPRI-ին Ադրբեջան ներմուծած զենքերի վերաբերյալ թվեր է հրապարակել:

44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-րդը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից, փաստում է։ Ըստ ինստիտուտի հրապարակման, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, հարկադրված են սպառազինության գերակշիռ մասը ներմուծել, և 2011-2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներկրվածի 62,3 տոկոսը։
Թե պատերազմի նախապատրաստվող Հայաստանի իշխանությունները ինչու՞ են նման զուսպ կեցվածք դրսևորել տարիներ ի վեր, անշուշտ, առանցքային հարց է։

SIPRI-ի հետազոտողների բերած թվերի համաձայն, 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1 տոկոսը եկել է Ռուսաստանից, 26,6 տոկոսը՝ Իսրայելից, 7,1 տոկոսը՝ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսից, Թուրքիայից՝ 2,9 տոկոսը, այլ երկրներից՝ 3,3 տոկոսը։

Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը՝ ամբողջ սպառազինության 93,7 տոկոսը ռուսաստանյան է, հաջորդը Հորդանանն է՝ 5,3 տոկոս, երրորդ տեղում Ուկրաինան է՝ 1 տոկոս։

Այսինքն, ըստ հետազոտության, 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարիներին Ռուսաստանը գրեթե երկու միլիարդ (1 միլիարդ 967 միլիոն) դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, Բելառուսը՝ ավելի քան 232 միլիոն դոլարի։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է 372,9 միլիոն դոլարի սպառազինություն։

SIPRI-ի համաձայն, 2011-2020թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները՝ 300 կիլոմետր հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թվականներին Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019 թվականին Ռուսաստանից ժամանել են Су-30 СМ չորս կործանիչներ, որոնք, սակայն, ըստ SIPRI-ի, չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատճառը չի նշվում։
Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, SIPRI-ի հետազոտողների պնդմամբ, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Օրինակ, դեռևս 2013-ին մատակարարված «Սմերչ» համակարգերը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։
Տարիներ շարունակ ասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտվել է ռազմական բալանսը, բայց 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը մատը-մատին չտվեց, որպեսզի ինչ-որ ձևով այդ բալանսը կոտրի: Արդյոք նաև դա չէր պատճառը, որ 44-օրյա պատերազմի ընթացքը Էրդողանն ու Ալիևը հաշվարկել էին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10557 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am