Նախագահն ընդհատել է իր ելույթը Մեսսիին շնորհավորելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տարադրամի արժեզրկման և բենզինի գներին առնչվող ելույթն ընդհատել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին Լա լիգայում խփած 300-րդ գոլի կապակցությամբ շնորհավորելու համար: 53-ամյա պաշտոնյան ելույթի ընթացքում ասել է. «Կեցցե Մեսսին, կեցցե Կատալոնիան»։ Այնուհետև Մադուրոն ներկաներին հարցրել է, թե ովքեր են «Բարսելոնա»-ին երկրպագում, ովքեր՝ «Ռեալ»-ին:
