Սամվել Բաբայանը հրաժարվեց Աննա Հակոբյանից

Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հրամանատարական բունկերում, նա պետք է լինե՞ր այնտեղ եւ ինչ կարգավիճակով: Այս հարցերը մինչ օրս մնում են չպարզաբանված գոնե մասնագիտական-պաշտոնական տիրույթում: Կա միայն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե տիկինը բունկերում է եղել բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով, թե ում, կամ ինչ տեսքով է եղել այդ աջակցությունը, մինչ օրս կրկին մնում է չպարզված հանգամանքներում:
Պատերազմի օրերին բունկերի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նույնպես խուսափել է այս հարցերի պատասխանից.«Պիտի լիներ, չպիտի լիներ, եղել է՝ ինչ կարգավիճակով է եղել և այլն, ընթանում է քննություն։ Համբերեք մի փոքր։ կբացահայտվի ամեն ինչ, կիմանաք»,- ասել է նա ArmDaily.am-ի հարցազրույցում:
Սամվել Բաբայանը, ըստ էության, հրաժարվել է Աննա Հակոբյանի պաշտպանությունից: Ով ով, բայց ինքը որպես բանակի փորձառու հրամանատար, երբեմնի կամանդույուշչի, պետք է ու լավ գիտի, թե տիկինը բունկերում հայտնվելու իրավունք ունի, թե ոչ, իսկ եթե այնտեղ է եղել, ապա ինչ կարգավիճակով, ինչու եւ ինչի մասին է դա վկայում: Գիտի, բայց չի մղվում տիկնոջ մոլեռանդ պաշտպանությանը, եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյանի բացատրությունն է հիմնավորում, ասելով, որ այո, շատ էլ նորմալ է գերագույն հրամանատարի տիկնոջ ներկայությունը, նա բունկերում բարոյական աջակցություն է ցուցաբերել իրենց՝ հրամանատարներին եւ այդ աջակցության շնորհիվ է, որ Ստեփանակերտն ու էլի մի քանի տարածքներ փրկվել են պատերազմի ընթացքում:

Բաբայանը մեծ հաշվով <<քցեց>> Աննա Հակոբյանին, ինչը սպասելի էր իր պարագայում: Թաց տեղ պառկելու սովորություն չունեցող կամանդույուշչին, ըստ էության, իրեն ապահովագրում է, որպեսզի եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանա ընտրությունների արդյունքում, ինքը հակառակ բեւեռում մանեւրի տեղ ունենա, ասելով, թե ինքը չի արդարացրել, մի բան էլ ակնարկել է, որ շուտով ամեն բան ջրի երես դուրս կգա: Իսկ եթե իշխանությունը մնա, ապա հոգ չէ, ինքը կրկին կմանեւրի, թե չի ցանկացել սրել իրավիճակը եւ մարդկանց կոչ է արել սպասել քննության ավարտին:
Նշենք, որ Բաբայանը եւս հայտ է ներկայացրել արտահերթ ընտրություններին մասնակցելու, ըստ լուրերի՝ դաշտ է գործուղվել իշխանության կողմից: Նա նույն հարցազրույցում այդ կասկածները հիմնավորել է:

Օրինակ՝ անդրադառնալով անցած օրերին Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զոհված զինծառայողների մարմիններին հակասանիտարական պայմաններում պահպանման դեպքին՝ նա ասել է, որ միայն հրաժարականները բավարար չեն։
«Մեզ մոտ ընդունված է՝ ինչից խոսում ենք, ասում ենք հրաժարական, չէ պետք է քրեական գործ հարուցել և քննել, մեղավորներին պետք է պատասխանատվության կանչենք։ Հերիք եղավ՝ ուղղակի հրաժարականով բավարարվել։ Թող պահանջեն քրեական գործ հարուցեն և քննեն ինչի համար է այդ վիճակը։ Այն ժամանակ, երբ նախարարի մեղքը կհաստատվի՝ թող տանեն դատեն»։

Հարցին, թե բացառում եք, որ այդ իրավիճակին տեղյակ էր երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ Փաշինյանն ու նրա խորհրդական Արսեն Թորոսյանը՝ նա նշել է, որ եթե մենք գիտենք, որ ունենք այսքան կորուստ, դեռ այսքանն է զննվել ճշտվել, մնացածը որտե՞ղ է, սառնարաններո՞ւմ, թե մի այլ տեղ, կրկին խուսանավել է.
«Դա պետք է բոլորն էլ իմանան։ Իրենք, իհարկե, անմիջական պատասխանատվություն են կրում»։

Այո, մենք լիովին համամիտ ենք պարոն Բաբայանի հետ վերապահումով, որ քրեական գործ հարուցվի ոչ թե շարքային քավության նոխազների նկատմամբ, այլ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորի եւ պատասխանատուի: Ինչ է Բաբայանը չգիտի՞ պատերազմում մեր զոհերի իրական թիվը, կամ չգիտի, թե նրանք ում հրահանգով ինչպես են տեղափոխվել, որտեղ են պահվում, սա ինչ դեմագոգություն է, էժանագին մանիպուլացիա, ինչու չի խոսում այդ անմարդկային պայմանների մասին, որ մինչեւ օրս էլ հերոսների դիակներն ու մասունքները Սպայկայի մեքենաներում իրար գլխի լցված են պահում: Ինչու ընդհանրապես քրեական պատասխանատվության հարց չի բարձրացնում պատերազմի թիվ մեկ մեղավորի եւ պատասխանատուի համար:

Այո, անթույլատրելի է, որ միայն պաշտոնից ազատվելը դիտարկվի իբրեւ պատիժ ու պատասխանատվություն, եթե ոմանց թվում է, որ հրաժարական տալով, կամ հերոսի կոչումից հրաժարվելով իրենք մաքրվելու են պատերազմի հանցանքներից, ապա չարաչար սխալվում են: Պարզապես ժամանակի խնդիր է: Սամվել Բաբայանն այն քիչ մարդկանցից է, ով առաջին օրից ելումուտ է ունեցել հրամանատար շտաբ, ով մարտական օպերացիա իրականացնելու շանս է ունեցել եւ արել է Լելե-Թեփեի հայտնի խայտառակ օպերացիան, որքան էլ նա հերքի: Պատերազմից հետո հրաժեշտ տալով պաշտոնին, կոչմանը եւ նաեւ՝ Արցախին, նա տեղափոխվել է Հայաստան ու հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանին ու իր ընտանիքին մաքրել այդ հանցանքից եւ ողջ մեղքն ու թերացումը բարդել զինվորական ղեկավարության վրա, այն դեպքում, երբ պատերազմից առաջ ինքն էլ Արցախում առանցքային պաշտոն էր զբաղեցնում եւ կարող էր իրավիճակ փոխել:
Դիտարկմանը, թե ձեր պաշտոնն ու հեղինակությունը բավարար չէր ազդելու որոշումների վրա՝ նա պատասխանել է. «Իհարկե ոչ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ բանակը ենթարկվում է վերտիկալ՝ ուղիղ մի մարդու Գլխավոր շտաբի պետն է գլավնակամանդուշին՝ դու ինչ կարող ես անել։ Ինչ պիտի անեիր, որ չես արել, խորհուրդ պետք է տայիր, խորհուրդը տվել ես, բայց չեն իրականացրել։ Այսինքն, ես էլ ձեր նման մեղավոր եմ, բայց ոչ հանցագործ։ Մենք խոսում ենք հանցագործներից, մենք չենք խոսում մեղավորներից, մեղավոր ազգովի ենք, բայց հանցագործությունը ով է կատարել, մենք առաջարկում ենք քննել ամբողջը և հասկանալ ովքեր են հանցագործները»։

Եթե պարոն Բաբայանը հիշողության կորուստ ունի, ապա թարմացնենք նրա հիշողությունը, պատերազմի օրերին Փաշինյանն էր ճղճղում, որ չկասկածեք իմ հրամանատարական ունակությունների վրա, որ ինքն է պատերազմը ղեկավարում, իսկ թիմը հանրությանը սպառնում էր՝ հանկարծ <չշշկռեք>, այստեղ էլ ֆեյք ընդդիմադիրի մանիպուլացիան եւ կապիտուլանտին մաքրելու փորձը ձախողված է:

Անի Սահակյան

դիտվել է 8076 անգամ
Լրահոս
Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am